Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
«Իշխող խմբակցության ներսում ներթիմային գզվռտոցները շարունակվում են։ Լրատվականի տեղեկություններով ՔՊ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը և Սիսակ Գաբրիելյանը վերջերս խմբակցության փակ նիստերից մեկի ժամանակ թեժ վիճաբանություն են ունեցել, որի ժամանակ էլ կանանց ներկայությամբ հայհոյախառն արտահայտություններ են հնչեցրել միմյանց հասցեին. նիստին ներկա ՔՊ-ականները մի կերպ են սաստել նրանց, որպեսզի մեծ վիճաբանություն չլինի։
Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանն էլ, պատժից խուսափելու, միջադեպը կոծկելու համար, որ հարցը հանկարծ չհասնի ՔՊ վարչություն և Փաշինյանն իրենց էլ «չարժանացնի» Հովիկ Աղազարյանի ու Նարեկ Զեյնալյանի ճակատագրին, ԱԺ-ից դուրս խոսել են իրար հետ, փորձել խնդիրները հարթել։ Բայց խմբակցության կանայք բարկացած են, քանի որ հայհոյախառն արտահայտությունները իրենց ներկայությամբ են հնչել:
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ պատգամավորներից ստացած տեղեկությունը ճշտելու համար փորձել է կապ հաստատել Սիսակ Գաբրիելյանի հետ, սակայն նա զանգին չի պատասխանել, Քոչարյանը՝ ևս:
Ինչպես ավելի վաղ մամուլում տարածվել էր Անդրանիկ Քոչարյանի և Սիսակ Գաբրիելյանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Քոչարյանը թիմակիցների հետ առանձնազրույցների ժամանակ տհաճ ռեպլիկներ է թողել Սիսակ Գաբրիելյանի և Հրաչյա Հակոբյանի հասցեին ու պիտակավորել վերջիններիս:
Մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը վատաբանել է՝ նրանց կապելով խաղադրույքներով եւ թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով գործարարի «դեղ ցրողներ»: Հենց այս խոսակցություններն են պատճառ եղել, որ և՛ Հրաչյա Հակոբյանը և՛ Սիսակ Գաբրիելյանը կուսակցության վերնախավի մոտ բարձրացրել են երկու հարց. կա՛մ Քոչարյանը պետք է ապացուցի, կա՛մ պատասխան տա սուտ խոսելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Պուտինը կոչով դիմել է ռուսներին
Պուտինը հրատապ կոչ է արել ռուսներին՝ կապված Ռուսաստանի տարածքում հեռահար զենքի կիրառման հետ: Նա հայտարարել է, Ռուսաստանի...
Ով կփոխարինի ՆԳ և ՊԵԿ նախարարներին. Irakanum
Մամուլում ակտիվ կերպով շրջանառվում է կառավարությունում աղմկոտ պաշտոնանկությունների մասին։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել...
Փաշինյանը աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Գնել Սանոսյանին, Արգիշտի Քյարամյանին և ՊԵԿ նախագահին. Hraparak
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել` աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վա...
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա. «Հայակական ժամանակ»
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին՝ նոյեմբերի...