Որ դեպքերում ՌԴ-ն միջուկային զենք կկիրառի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրով հաստատել է երկրի նոր միջուկային դոկտրինը, որը սահմանում է միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի նորացված պետական քաղաքականության հիմքերը, հայտնում է kommersant.ru-ն:
Թարմացված դոկտրինում ընդլայնվել է ռազմական սպառնալիքների ցանկը, որոնց չեզոքացման համար թույլատրելի է միջուկային զենքի կիրառումը։ Դոկտրինում ասվում է, որ միջուկային զենքը վերջին միջոցն է երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Սակայն նոր ռազմական սպառնալիքների և ռիսկերի պատճառով Ռուսաստանը պետք է հստակեցներ դրա օգտագործումը թույլատրող պարամետրերը։
Հրամանագիրն ընդլայնում է պետությունների և ռազմական դաշինքների կատեգորիան, որոնց դեմ իրականացվում է միջուկային զսպում։ Այսպիսով, ագրեսիան ցանկացած ոչ միջուկային պետության կողմից, բայց միջուկային երկրի մասնակցությամբ կամ աջակցությամբ, կհամարվի նրանց համատեղ հարձակում Ռուսաստանի վրա։
Միջուկային պատասխանը հնարավոր է նաև սովորական սպառազինությամբ Ռուսաստանի ինքնիշխանությանը սպառնացող կրիտիկական սպառնալիքի կամ որպես Միութենական պետության անդամ Բելառուսի վրա հարձակման դեպքում:
Միջուկային զենքի կիրառման մյուս պայմանները ներառում են՝ հակառակորդի կողմից միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքերի օգտագործումը Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների տարածքներում, ինչպես նաև նրա սահմաններից դուրս գտնվող երկրի ռազմական կազմավորումների և օբյեկտների վրա:
Դոկտրինի թարմացված տարբերակն առաջին անգամ սահմանում է «պոտենցիալ թշնամի» եզրույթը. դա նշանակում է «առանձին պետություններ և ռազմական կոալիցիաներ (բլոկներ, դաշինքներ), որոնք Ռուսաստանի Դաշնությունը համարում են պոտենցիալ թշնամի և ունեն միջուկային և (կամ) զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքեր։
Հրամանագիրը սահմանում է Ռուսաստանի համար ռազմական վտանգներ, որոնք կարող են վերածվել ռազմական սպառնալիքի՝ կախված ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակի փոփոխություններից։ Տվյալ դեպքում այն չեզոքացնելու համար «իրականացվում է միջուկային զսպում»։
Նմանատիպ հոդվածներ
Երևանին, թե՞ Կիևին. Հուսանստանն ում կփոխանցի իր երկրի ռուսական ՀՕՊ համակարգերը
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի...
Հնարավոր է օդային հարձակում. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն է ստացել չորեքշաբթի՝ նոյեմբերի 20-ին, «լուրջ» օդային հարձակման հնարավորության...
Կոչ ենք անում պատրաստվել պատերազմի. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարության հետ հան...
Ուկրաինական ԶՈՒ-ն առաջին անգամ կիրառել է ATACMS հրթիռներ. ԶԼՄ
Նոյեմբերի 19-ի գիշերը Ուկրաինայի Զինված ուժերը կարող են առաջին անգամ հրթիռային հարված հասցնել Ռուսաստանի Դաշնության տարա...