ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այաքսի» երկրպագուները հարձակվել են իսրայելցի ֆուտբոլասերների վրա. կան տուժածներ. Ամստերդամ
Ամստերդամում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել իսրայելական «Մաքաբի» ֆուտբոլային ակումբի երկրպագուների նկատմամբ, հայտնում է Ynet պորտալը։
Թել Ավիվի «Մաքաբին» հինգշաբթի Ամստերդամում հանդիպում է անցկացրել տեղի «Այաքսի» հետ և պարտվել 5։0 հաշվով։
Սոցիալական ցանցերում հրապարակված մի քանի տեսանյութերում երևում է, որ դիմակավորված անձինք փորձում են ներխուժել հյուրանոցներ, որտեղ իսրայելցիներն են եղել: Պորտալի տվյալներով՝ բախումներ են տեղի ունեցել քաղաքի մի քանի վայրերում։ Ընդհանուր առմամբ, մոտ 10 իսրայելցի տուժել է:
Իսրայելի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել չլքել Ամստերդամի իրենց հյուրանոցները։
Ըստ պորտալի՝ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է շտապ ուղարկել երկու փրկարար ինքնաթիռ՝ Ամստերդամում գտնվող իսրայելցիներին օգնելու համար։
AT5 պարբերականը գրում է, որ ակումբների երկրպագուների միջև խաղի ընթացքում ծեծկռտուք է սկսվել։ Ըստ պարբերականի լրագրողների՝ ծեծկռտուքը կապված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ տարաձայնությունների հետ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ծեծկռտուքի պատճառ կարող էր լինել իսրայելցի երկրպագուների կողմից Պաղեստինի դրոշի հետ անզգույշ վարվելը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավելի քան 13 տոննա կոկաին՝ բանանով տարայի մեջ. Իսպանիա
Իսպանիայի ոստիկանությունը բանանով տարայի մեջ հայտնաբերել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը՝ ավելի քան 1...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Հունգարիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Հունգարիա:Նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետը կ...
Վանդալիզմի է ենթարկվել Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը
2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսթավելի պողոտայում մինչև մոտ 15 հազար մարդ է հավաքվել. Թբիլիսի
Թբիլիսիում Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության ցույց է ընթանում հոկտեմբերի 26-ին կայացած խոր...