Հրդեհ` Երևանում. տանը հայտնաբերել են դի
Երևանի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այսօր՝ ժամը 04:16-ին։
Դեպքի վայր են մեկնել փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
«Տան սենյակում այրվել են կենցաղային իրեր (մոտ 15 քմ)։ Հայտնաբերվել է Գ․ Թ․-ի (ծնված 1962 թ․) դին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։41-ին, մարվել՝ 05։31-ին։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. վարչական շրջանները հոսանքազրկված են
Երևան ՀԷկ-ում հրդեհ է բռնկվել։ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանները հոսանքազրկված են։ Հոսանքազրկել ենք, որպեսիհրդեհի տար...
Երկրաշարժ. ցնցումները զգացվել են ՀՀ-ում
Երկրաշարժ Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք Սույն թվականի հոկտեմբերի 25-ին` տեղական ժամանակով ժամը 18:13-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ դեպք Երևանում. կարճ միացում և խոշորհ հրդեհ Կոմիտաս պողոտայում
Հոկտեմբերի 27-ին, ժամը 14:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլբենկյան փ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 6 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառ...