ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրացական պատվիրակությունը չի ողջունել Բայդենի՝ Ուկրաինային աջակցող խոսքերը
Վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած վրացական պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում չի ծափահարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, երբ նա խոսում էր Ուկրաինային աջակցելու մասին, նշում է «Ազատություն» ռադիոկայանի նախագիծ «Эхо Кавказа»–ն:
Իր պաշտոնավարման ավարտից առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր վերջին ելույթի ժամանակ Բայդենն ասել է՝ «մենք չենք հրաժարվի Ուկրաինային մեր աջակցությունից մինչև Ուկրաինան չհաղթի և չհասնի կայուն խաղաղության»:
Այս խոսքերին վրացական պատվիրակությունը ծափահարություններով չի արձագանքել։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հրաժարվել է հանդիպել վրացական պատվիրակության հետ և չեղարկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ընդունելության հրավերը։ Այս մասին հայտնում է Netgazeti վրացական հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ դեսպանատանը։