ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախից հեռանալուց առաջ Ճարտարի բնակչուհին կոտրում է տարիներ շարունակ հավաքած իր թանկարժեք սպասքը

Արցախցի լուսանկարիչ Էդգար Քամալյանը տեսանյութ է հրապարակել, որն արվել է Արցախը բռնի լքելու վերջին օրը: Նա տեսանյութին կից գրել է.


«Մայրիկս՝ Լյուդա Քամալյանը, գեղեցիկ ու թանկարժեք սպասքի մեծ սիրահար է: Ճարտարի մեր երկհարկանի տան մի մեծ սենյակում միայն իր ապակե ու ճենապակե իրերն էին, որոնք հավաքում էր դեռևս 1980-ականների սկզբից:


Անցյալ տարի այս օրը պետք է դուրս գայինք տնից, Ճարտարից, Արցախից...


Բոլորիս պես մայրիկը չէր ուզում լքել իր օջախը: Տխուր-տրտում նստած էր: Մտածեցի՝ մի ալիք ցասումը դուրս հանելը մի քիչ կթեթևացնի նրա ապրումները և առաջարկեցի բարձրանալ երկրորդ հարկ՝ սպասքի իր սիրելի նմուշների մոտ: Մայրիկը տարակուսած նայեց ինձ՝ չգուշակելով, թե ինչու իրեն բերեցի այստեղ: Վերցրեցի առաջին ափսեն ու տվեցի ձեռքը՝ ասելով կոտրի: Հետո արդեն մայրիկին կանգնեցնել հնարավոր չէր...


Իր թույլտվությամբ եմ հրապարակում այս տեսանյութը»: