Ուկրաինայի ԶՈՒ-ն ևս 2 կիլոմետր առաջ է շարժվել Կուրսկի շրջանում
Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները Կուրսկի շրջանում։ Մեկ օրվա ընթացքում զինվորականներին հաջողվել է եւս երկու կիլոմետր առաջ շարժվել որոշակի ուղղություններով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի նիստի ժամանակ։
«Հարձակողական գործողությունը շարունակվում է Կուրսկի ուղղությամբ մեկ օրվա ընթացքում մեր զորքերը որոշակի ուղղություններով առաջ են շարժվել մինչև 2 կիլոմետր և իրենց վերահսկողության տակ են վերցրել 5 քառակուսի կիլոմետր տարածք»,- ասել է նա։
Նաև, ըստ Սիրսկու, ամենադժվար իրավիճակը մնում է Ուկրաինայի ռազմաճակատի Պոկրովսկու ուղղությամբ:
«Հակառակորդը փորձում է ճեղքել մեր զորքերի պաշտպանությունը, սակայն այսօր առավոտվա դրությամբ բոլոր հարձակումները հետ են մղվել, հակառակորդը հաջողություն չի ունեցել»։
Մյուս ուղղություններում, ինչպես հավելել է Սիրսկին, իրավիճակը շարունակում է մնալ բարդ, բայց վերահսկելի։
Նմանատիպ հոդվածներ
Այս ուղղությամբ իրավիճակը ներկայումս ամենաբարդն է. Ուկրաինայի ԶՈւ հրամանատար
Պոկրովսկու ուղղությամբ «մարտերը բացառիկ ծանր են»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ հրամանատար Ալեքսանդր Սիրսկի...
ԱՄՆ-ից կարծում են. Պուտինը, ամենայն հավանականությամբ, հակահարձակում կսկսի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, հակահարձակում կսկսի՝ փորձելու հետ գրավել Կուրսկի շրջանում...
Պուտինը վերահսկողության տակ է պահում իրավիճակը ՌԴ որոշ շրջաններում․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր անձնական հսկողության տակ է պահում սոցիալական ապահովության հետ կապված բոլոր հարցերն այն շր...
Սա լուրջ հարված է Կիևի համար. WP
Օգոստոսի 26-ին Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կորցրեցին իրենց առաջին բազմանպատակային կործանիչը՝ F-16-ը։ Այս հարցում հնչեց...