Մեծ շուքով հրաժեշտի արարողակարգ. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է․ «Քաղպայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով օրեր անց մեկնելու է Մոսկվա՝ ստանձնելու Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը, հրաժեշտի արարողակարգի մեջ է։ Նա այցելում, հանդիպում է տարբեր մարդկանց։ Մտադիր է նաեւ մեծ շուքով նշել իր՝ դեսպան նշանակվելու եւ Մոսկվա մեկնելու իրադարձությունը, հայավարի ասած՝ «մաղարիչ» անել ծանոթ-բարեկամներին։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս» ռեստորանում նա այսօր մեծ միջոցառում է կազմակերպել եւ մեծ թվով մարդկանց հրավիրել։ Մեզ ասացին, սակայն, որ ՔՊ-ից հաշված մարդկանց է հրավիրել այդ խնջույքին, ինչը թիմում բուռն քննարկումների առիթ է դարձել։ Եղել են մարդիկ, որ դժգոհել են, թե՝ «մեզնով դեսպան դարձավ, հիմա մեզ հաշվի չի առնում»։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պաշտոնապես նոր դաշնակից է ձեռք բերել
Ադրբեջանն ու Ուզբեկստանն այսօր պաշտոնապես դաշնակիցներ դարձան։ Դրա մասին, ըստ տեղական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբե...
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Տարածքային կառավարման և ենթակա...
Զելենսկին հայտարարություն է արել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում ասել է, որ զինված ուժերը աստիճանաբար դուրս են մղում ռուսակա...
Ռոստովի մարզում արգելք է դրվել հանրային միջոցառումների անցկացման համար. հայտնի է պատճառը
Ռոստովի մարզում ժամանակավոր արգելք է դրվել բաց երկնքի տակ հանրային միջոցառումների անցկացման համար, ասել է շրջանի նահանգա...