Մարզահամերգային համալիրից Բագրատ Սրբազանը մերժում է ստացել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» տնօրինությունը այդպես էլ օր չի տրամադրել՝ հանդիպում-միջոցառում կազմակերպելու համար։
Լրատվականի տեղեկությունների համաձայն՝ շարժման առաջնորդները մերժման նամակ են ստացել մարզահամերգային համալիրի տնօրինությունից, այն պատճառաբանությամբ, որ ազատ օր չկա։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դիմել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանին, որպեսզի հասկանա՝ ինչն է մերժման պատճառը, սակայն նրան մեկնաբանել են, որ դա մերժում չէ, եւ հնչեցված պատասխանը պայմանավորված է եղել ազատ օրի բացակայությամբ։ Այնուհետեւ Գառնիկ Դանիելյանը փորձել է հանդիպում կազմակերպել տնօրենի հետ. վերջինս համաձայնել է հանդիպել, սակայն, երբ Դանիելյանը զանգահարել է նրան, տնօրենը չեղարկել է հանդիպումը։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ՝ տեղեկությունը ճշտելու նպատակով: Վերջինս հաստատեց այն՝ ասելով, որ զանգահարել է Կարեն Ղազարյանին, նա պատասխանել է, որ քաղաքում չի գտնվում եւ չի կարող հանդիպել։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պաշտոնապես նոր դաշնակից է ձեռք բերել
Ադրբեջանն ու Ուզբեկստանն այսօր պաշտոնապես դաշնակիցներ դարձան։ Դրա մասին, ըստ տեղական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբե...
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև:Տարածքային կառավարման և ենթակառ...
Զելենսկին հայտարարություն է արել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում ասել է, որ զինված ուժերը աստիճանաբար դուրս են մղում ռուսակա...
Ռոստովի մարզում արգելք է դրվել հանրային միջոցառումների անցկացման համար. հայտնի է պատճառը
Ռոստովի մարզում ժամանակավոր արգելք է դրվել բաց երկնքի տակ հանրային միջոցառումների անցկացման համար, ասել է շրջանի նահանգա...