Ուկրաինացիները բոյկոտում են ադրբեջանական SOCAR-ի ցանցը
Ուկրաինացիները բոյկոտ են հայտարարում Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության բենզա-գազալցակայանների ցանցը՝ ռուսական «Գազպրոմի» հետ գործընկերության ընդլայնման մասին ընկերության պայմանավորվածությունների ֆոնին: Այս մասին օգտատերերը գրում են սոցցանցի իրենց էջերում։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան պետական այցից հետո SOCAR-ը և «Գազպրոմը» պայմանավորվել են ընդլայնել գործընկերությունը։ Ադրբեջանական SOCAR պետական ընկերության ներկայացուցչությունը Ուկրաինայում բացվել է 2008 թվականին և ունի 57 լցակայան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսական «Գազպրոմ» և ադրբեջանական SOCAR ընկերությունները պայմանավորվել են ընդլայնել ռազմավարական գործընկերությունը տարբեր ոլորտներում, հայտնում է «Գազպրոմ»-ի մամուլի ծառայությունը։ «Գազպրոմ» ՓԲԸ-ի կառավարման կոմիտեի նախագահ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ «Գազպրոմի» և SOCAR-ի փոխշահավետ գործընկերությունը դինամիկ զարգանում է։
«Խոսքը, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» նախագծի և այս տարվա սեպտեմբերին համապարփակ գիտատեխնիկական համագործակցության ծրագրի ստորագրման մասին է»,- Բաքվում հայտարարել է Միլլերը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 18-19-ը պետական այցով գտնվում էր Ադրբեջանում։
«Մեր ժողովրդին կոչ եմ անում բոյկոտել այս ցանցը!!! Ես նաև հորդորում եմ ուկրաինական բիզնեսին խզել բոլոր պայմանագրերն այս ընկերության հետ»,- գրում է ռազմական եւ հասրարակն գործիչ Օլեգ Սիմարոզը:
Լրագրող և իրավապաշտպան Կոնստանտին Ռոյցկին գրել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև համագործակցությունը անսպասելի չէր: Ուկրաինայում Socar բենզալցակայանների բոյկոտ է հայտարարել Նյու Վոյս ռադիոկայանի հաղորդավար Դմիտրի Տուզովը.
Ես հասկանում եմ, որ «արևելքը նուրբ հարց է։ Եվ գուցե այս գրկախառնությունների հետևում թաքնված է տարածաշրջանում Ռուսաստանի էքսպանսիային հակազդելու ինչ-որ ծրագիր: Կարող է լինել: Եկեք սպասենք. Մինչդեռ ոչ մի լումա ադրբեջանական Socar գազալցակայանների համար»,- գրել է նա։
Ուկրաինացի գործարար Ռոման Պոկրովսկին կոչ է անում ուկրաինացիներին չլիցքավորել ավտոմեքենաները ադրբեջանական Socar ընկերության գազալցակայաններում:
Նմանատիպ հոդվածներ
Առուշ Առուշանյանը դատարանի որոշմամբ չի կարող պաշտոնավարել որպես Գորիսի համայնքապետ
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զ...
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը Բելառուսի ԱԳՆ է կանչվել. հայտնի է պատճառը
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար` Նարեկ Տիրատուրյանը կանչվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն՝...
Կա Փաշինյանի ստորագրությունը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին. Լավրով
Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ «Առաջին ա...
ԵՄ-ն Բաքվին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել. ԶԼՄ
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, գրում է EUobserver-ը՝ հղո...