Մասկը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ԱՄՆ կառավարությունում
Ամերիկացի ինժեներ և ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ԱՄՆ կառավարությունում։
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրություններում հաղթելու դեպքում Մասկին իր վարչակազմում պաշտոն կառաջարկի, հնարավոր է՝ խորհրդատուի:
«Ես պատրաստ եմ ծառայելու», — գրել է Մասկը X սոցցանցի իր էջում:
Գործարարը նաև մի լուսանկար է հրապարակել, որում նա կանգնած է «Կառավարության արդյունավետության դեպարտամենտ» մակագրությամբ ամբիոնի հետևում։
Այս մտացածին գերատեսչության հապավումն անգլերենով հնչում է «DOGE», որը ժպտացող շան պատկերով հայտնի ինտերնետային մեմին կատարվող հղում է:
Ավելի վաղ Մասկը X սոցիալական ցանցի «Spaces» հարթակում հարցազրույց էր անցկացրել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, իսկ հուլիսին նույն սոցցանցի իր էջում աջակցություն է հայտնել Թրամփին նախագահական մրցավազքում:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Հանրապետական կուսակցության պաշտոնական թեկնածուն Դոնալդ Թրամփն է։ Դեմոկրատական կուսակցությունից մրցապայքարին կմասնակցի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը, եթե նրա թեկնածությունը պաշտոնական հաստատում ստանա կուսակցության՝ Չիկագոյում կայանալիք համաժողովում:
Նմանատիպ հոդվածներ
Կա Փաշինյանի ստորագրությունը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին. Լավրով
Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ «Առաջին ա...
ԵՄ-ն Բաքվին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել. ԶԼՄ
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, գրում է EUobserver-ը՝ հղո...
Առուշ Առուշանյանը դատարանի որոշմամբ չի կարող պաշտոնավարել որպես Գորիսի համայնքապետ
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զ...
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը Բելառուսի ԱԳՆ է կանչվել. հայտնի է պատճառը
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար` Նարեկ Տիրատուրյանը կանչվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն՝...