Արցախի վանքերի մասին հոդվածների հրապարակումից հետո Վատիկանը հետաքննություն է սկսել
Իր պաշտոնաթերթում Արցախի «հին ալբանական» վանքերի մասին 2 հոդված հրապարակելու փաստով Վատիկանի վարչակազմը հետաքննություն է սկսել, հայտնել է իտալացի բլոգերներից մեկը:
Վատիկանի պաշտոնաթերթը՝ L'Osservatore Romano-ն, այդ հոդվածները տեղադրել է հուլիսի վերջին: Դրանցում խոսվում էր Դադիվանքի (կոչվել է նաև Խութավանք), Գանձասարի մասին՝ առանց հիշատակելու դրանց պատկանելությունը հայկական մշակույթին։ Ավելին, հոդվածում դրանք հիշատակվել են ադրբեջանական անվանումներով։ Վերջին 4 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների ու խաչքարերի ոչնչացման բազմաթիվ փաստերի մասին նույնպես ոչինչ չի ասվում։
Ընդ որում, դրանցում Ղարաբաղը կոչվել է ոչ թե միջազգայնորեն ճանաչված անվանմամբ (Karabakh), այլ «Գարաբաղ» (Garabagh)։
Դա առավել անսպասելի էր, քանի որ ավելի վաղ Հռոմի Ֆրանցիսկոս I պապը քանիցս՝ և՛ Ադրբեջանի կողմից շրջափակման ժամանակ, և՛ բնակչության բռնի տեղահանությունից հետո, կոչեր էր հնչեցրել Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը թեթևացնելու մասին։
Պատմությունը, սակայն, այսքանով չի ավարտվել, այլ միայն սկսվել է։ Մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 1-ին, L'Osservatore Romano-ն հրապարակել է Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի պատասխան հոդվածը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հուլիսի 24-ի հոդվածներում խեղաթյուրվել է թե՛ հայկական, թե՛ ալբանական եկեղեցու պատմությունը։
Դրան հաջորդել է արևելյան եկեղեցիների հետ կապերի մասին Վատիկանի նվիրակ Կլաուդիո Գուջերոտիի հայտարարությունը, որտեղ նշվում է, որ նշված հոդվածները («Ալբանիայի հնագույն տաճարների մասին») չեն արտացոլում պաշտոնական Վատիկանի կարծիքը:
Այնուհետև սկսվել է ներքին հետաքննություն՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում են այդ հոդվածները հայտնվել մամուլում։
Թերթն ինքը հոդվածները տեղափոխել է վճարովի փակ հասանելիության բաժին (ըստ երևույթին` դրանց տարածումը սահմանափակելու համար)։
Հարցը հանրության ուշադրությանը հասցնելու գործում (ինչպես Իտալիայում, այնպես էլ Հայաստանում) մեծ դեր է խաղացել հրապարակախոս Կառլո Կոպոլան, որը համապատասխան հոդվածներ է տեղադրել իտալերեն և անգլերեն լեզուներով:
Նմանատիպ հոդվածներ
Կա Փաշինյանի ստորագրությունը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին. Լավրով
Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ «Առաջին ա...
ԵՄ-ն Բաքվին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել. ԶԼՄ
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, գրում է EUobserver-ը՝ հղո...
Առուշ Առուշանյանը դատարանի որոշմամբ չի կարող պաշտոնավարել որպես Գորիսի համայնքապետ
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զ...
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը Բելառուսի ԱԳՆ է կանչվել. հայտնի է պատճառը
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար` Նարեկ Տիրատուրյանը կանչվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն՝...