«Իրանը և Հայաստանը կարևորում են տարածաշրջանում և սահմաններում կայունության և անվտանգության հաստատումը». Քանանի
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է լրագրողների այն հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենքի վաճառքին․ «Ինչպիսի՞ն է Իրանի արձագանքը այս հարցում»։
Քանանին հերքել է այդ ամենը և ընդգծել. «Ձեր նշածի վերաբերյալ ոչ մի փաստական տեղեկություն չունեմ և հրապարակված լուրերի հիման վրա չեմ կարող մեկնաբանել»։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը անդրադարձել է նաև հայ-իրանական հարաբերություններին․
«Կարևոր հարց է այն, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները բարեկամական և կառուցողական են, և երկու երկրներն ունեն ընդհանուր կամք՝ զարգացնելու համակողմանի հարաբերություններ։ Իրանը և Հայաստանը կարևորում են տարածաշրջանում և սահմաններում կայունության և անվտանգության հաստատումը»։
Դիվանագետն, ի պատասխան հարցադրմանը, նշել է, որ չեն մեկնաբանում հայ-ամերիկյան հարաբերությունները, բայց տարածաշրջանում ԱՄՆ դերին թերահավատորեն են մոտենում․
«Թերահավատորեն ենք վերաբերում տարածաշրջանում ԱՄՆ-ի դերին, հատկապես՝ այս երկրի ռազմական ներկայությանը։ Դա վերաբերում է պատմական իրողությանը՝ տարածաշրջանի երկրներում ամերիկյան կառավարության ապակայունացնող գործունեությանը»,- հայտարարել է Նասեր Քանանին։
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Պուտինի` Ադրբեջան այցի ժամանակ ստորագրվել է վեց փասթաթուղթ
Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Վլադիմիր Պուտինի նեղ և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո ստորագրվել...
Նիկոլ Փաշինյանը ասուլիս կհրավիրի
Ըստ Auroranews-ի տեղեկությունների՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 12-ին, Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրելու։
Բաքուն կկարգավորի ՀՀ-ի հետ հարաբերությունները, սակայն հայկական կողմը որևէ պահանջ չպետք է ունենա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը 2020 թվականին առանցքային է եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը լու...
«Կատաստրոֆիկ» նվազել է Կասպից ծովում ջրի մակարդակը. Ալիևը՝ Պուտինին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Կասպից ծովում բնապահպանական ծայրահեղ ծանր վիճակի մասին։ Նա նշել է, որ ՌԴ նախա...