Բաքուն կկարգավորի ՀՀ-ի հետ հարաբերությունները, սակայն հայկական կողմը որևէ պահանջ չպետք է ունենա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը 2020 թվականին առանցքային է եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը լուծելու համար պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Известия-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ արդյունքը 2020 թվականի նոյեմբերի 9-10-ը եռակողմ համաձայնագիրն էր։
Բազմաթիվ հանդիպումներ են եղել նաև ռուսական կողմի մասնակցությամբ՝ 2020-2022 թվականների հետկոնֆլիկտային կարգավորման շրջանակներում։
Բայրամովի խոսքով՝ «Ադրբեջանը միտված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն բոլոր անհիմն պահանջները, որոնք թելադրված են հայկական կողմից երկար տասնամյակներ շարունակ, պետք է ամբողջությամբ վերացվեն։ Սա չպետք է լինի հայտարարությունների և դեկլարացիաների մակարդակով, այլ պետք է արտացոլվի իրավական ձևաչափով»,- ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը ասուլիս կհրավիրի
Ըստ Auroranews-ի տեղեկությունների՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 12-ին, Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրելու։
Վլադիմիր Պուտինի` Ադրբեջան այցի ժամանակ ստորագրվել է վեց փասթաթուղթ
Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Վլադիմիր Պուտինի նեղ և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո ստորագրվել...
«Կատաստրոֆիկ» նվազել է Կասպից ծովում ջրի մակարդակը. Ալիևը՝ Պուտինին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Կասպից ծովում բնապահպանական ծայրահեղ ծանր վիճակի մասին։ Նա նշել է, որ ՌԴ նախա...
«Կա՛մ չեղարկել Բաքվում կայանալիք COP29-ը, կա՛մ հայ գերիներին անհապաղ ազատ արձակել»․ նամակ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին
Անհետ կորած, գերեվարված զինծառայողների ծնողներն ու քաղաքացիներն օգոստոսի 19-ին ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գր...