Իսրայելում ցուցարարները պահանջում են Նեթանյահուի հրաժարականը
Թել Ավիվի կենտրոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականի և Գազայի հատվածից պատանդների վերադարձի պահանջով ցուցարարների բողոքի ակցիան է ընթանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Բողոքի ակցիաները տեղի են ունենում քաղաքի կենտրոնում՝ կառավարության շենքային համալիրի հարևանությամբ գտնվող Կապլան փողոցում։ Վերջին շաբաթներին սովորական դարձած միջոցառումը համախմբել էր տարբեր տարիքի մարդկանց։ Նրանք կրում են իսրայելական դրոշներ և պաստառներ, որոնցով պահանջում են Նեթանյահուի հրաժարականը և կոչ են անում ազատ արձակել պատանդներին:
«Մենք ցանկանում ենք, որ բոլոր պատանդներն ու զինվորները վերադառնան, որպեսզի պատերազմն ավարտվի», - ասել է ցուցարարներից մեկը:
Նմանատիպ հոդվածներ
5 մլն դրամ հաշվի մնացորդ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պաշտոնի նշանակվել...
ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել նոր հարձակման վերաբերյալ
Կիևը հարձակում է նախապատրաստում Կուրսկի ատոմակայանի վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զա...
Ռուսաստանի ԱԳՆ-ը «խիստ բողոք» է հայտնել Մոսկվայում Իտալիայի դեսպանին
Ռուսաստանի ԱԳՆ-ը «խիստ բողոք» է հայտնել Մոսկվայում Իտալիայի դեսպան Սեսիլիա Պիչոնիին։ Պատճառը իտալական Rai 1 հեռուստաալիք...
Զապորոժիեի ատոմակայանում ԱԹՍ-ի հարվածից հետո իրավիճակը վատթարանում է. ՄԱԳԱՏԷ
Միջուկային անվտանգության իրավիճակը Զապորոժիեի ատոմակայանում (ZNPP) վատթարանում է այն բանից հետո, երբ այսօր անօդաչու թռչո...