Տիգրան Ավինյանի ընկերոջը տարել են ԱԱԾ-ին կից մեկուսարան․ «Հրապարակ»
Կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված Տիգրան Ավինյանի ընկերոջը՝ Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանին տեղափոխել են ԱԱԾ-ին կից մեկուսարան՝ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին Արդարադատության նախարարությունից։
Ավելի վաղ գրել էինք, որ Արաբկիրի թաղապետի տնային կալանքը փոխելու մասին միջնորդել էր մեղադրող դատախազը: Միջնորդությունը վերաքննիչ դատարանը օգոստոսի 9-ին բավարարել էր։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Արամ Ազատյանի աշխատավայրում ԱԱԾ-ն եւ Քննչական կոմիտեն քննչական գործողություններ եւ խուզարկություններ իրականացնելուց հետո ձերբակալվեցին Ազատյանը, նրա տեղակալը եւ թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ։
Լավատեղյակ աղբյուրը մեզ հուշեց, որ ԱԱԾ-ին կից մեկուսարան տանելու իմաստն այն է, որ հնարավորինս անձը մեկուսացվի արտաքին աշխարհից եւ որեւէ անվերահսկելի շփումներ չունենա որեւէ մեկի հետ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նմանատիպ հոդվածներ
Տոյվո Կլաարը` հրադադարի խախտման դեպքերի հետաքննության վերաբերյալ Երևանի առաջարկի մասին
Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը hրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու Երևան...
Էմանուել Մակրոնը Հայաստա՞ն կգա. «Ժողովուրդ»
Ֆրանսիայի հայ համայնքի «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ամենայն հավանականության Ֆրանսիայի նախագահ Էմ...
ՀԴԲ-ն խուզարկել է ռուսական Առաջին ալիքի հաղորդավարի կալվածքը
Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալները խուզարկել են Պատրիա կալվածքը, որը պատկանում է ամերիկացի քաղաքագե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Պուտինը ժամանել է Ադրբեջան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Վլադիմիր Պուտինին դիմավորել ե...