ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես դիմավորեցին 2 տարի 10 ամիս 11 օր կալանքի տակ անցկացրած Դավիթ Տոնոյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ՔԿՀ–ից դիմաց դիմավորեցին բազմաթիվ մարդիկ` ընկերներ, բարեկամներ ու հարազատներ։
Այսօր հայտնի դարձավ, որ նրա խափանման միջոցը փոխվել է, նախկին պաշտոնյան ազատ է արձակվել 15 մլն դրամ գրավի դիմաց։ Քիչ առաջ նա դուրս եկավ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։
«Եկեք շարժվենք։ Ես 3 տարի է` որոշել էի, որ պետք է ոտքով գնամ տուն»,– ասաց նա ու լրագրողներին էլ առաջարկեց իր հետ գնալ։
Նա հիշեցրեց, որ կալանքի տակ է եղել 2 տարի 10 ամիս 11 օր։ Հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանեց` տոկուն, ուժեղ ու անսասան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադիրովը հայտնել է, որ Կուրսկի մարզում Ախմատ-Չեչնիայի գնդի ուժերն ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈՒ տեխնիկայի շարասյունը
Կադիրովը հայտնել է, որ Կուրսկի մարզում Ախմատ-Չեչնիայի գնդի ուժերը ծովային հետեւակի և անձնակազմի հետ միասին ոչնչացրել են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չեչնիա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիա է ժամանել։ Օդանավակայանում նրան Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն է դիմավորել։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նոա»– «Ռուժոմբերոկ» խաղի ժամանակ լույսերն անջատվել են. խաղը ընդհատվել է
Աբովյան քաղաքի մարզադաշտում ընթացող Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի «Նոա»– «Ռուժոմբերոկ» խաղի ժամանակ լույսերն անջատվել...
5 մլն դրամ հաշվի մնացորդ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պաշտոնի նշանակվել...