ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բադասյանը պատասխանել է` արդյոք պատրաստվում է հանդիպել Վահրամ Միրաքյանի հետ
«Մանթաշյանց» ակումբի հետ ՊԵԿ-ն ըստ էության հանդիպում է, որովհետև «Մանթաշյանցի» տարբեր տնտեսվարողներ մեր տարբեր ոլորտային հանդիպումների ժամանակ ներկա են եղել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է հանդիպել ակումբի հիմնադիր Վահրամ Միրաքյանի հետ:
«Եթե որևէ տնտեսվարող կարծում է, որ հանդիպման կարիք ունի, կարող է ուղիղ դիմել և հանդիպել: Կոնկրետ Վահրամ Միրաքյանի հետ չեմ հանդիպի, որովհետև շանտաժի տարրեր եմ նկատում: Շատ անհաջող թիրախ են ընտրել շանտաժ անելու համար:
Կոնկրետ այս գործելաճոը՝ ինչ-որ բաներ գրել իրականության հետ կապ չունեցող ու իրենց ուզածը առաջ «բրդել», ինձ դուր չի գալիս: Բացի այդ, ես մի անգամ իր հետ հանդիպել եմ, այդ հանդիպումը շատ տարօրինակ ընթացք է ունեցել, չեմ ցանկացել շարունակել այդ հանդիպումների շարքը: Ես չեմ ուզում իր հետ հանդիպել հենց մեր առաջին հանդիպման պատճառով»,-ասաց Ռուստամ Բադասյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակադեմիական քաղաքի մաստեր պլանն արդեն պատրաստ է․ Փաշինյանը ներկայացրել է այն
Հայաստանում կառուցվելիք ակադեմիական քաղաքի մաստեր պլանն արդեն պատրաստ է։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բադասյանը՝ Բրազիլիայի քաղաքացու մահվան դեպքի մասին
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ «Զվարթնոց» օդնավակայանում Բրազիլիայի քաղաք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն անդրադարձել է փողոցների ու մայթերի վերաբերյալ երեկվա տեսանյութի մեկնաբանություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է իր երեկվա տեսանյութի առնչությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Հայաստանին նվիրաված բանաստեղծություն է գրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նշել է, որ բանաստեղծություն է գրել՝ նվիրված...