Լիտվան արգելել է Բելառուսում գրանցված բոլոր մարդատար ավտոմեքենաների մուտքը
Լիտվան օգոստոսի 16-ից մուտքի արգելք է սահմանում Բելառուսում գրանցված բոլոր մարդատար ավտոմեքենաների համար. ավելի վաղ գործում էին մի շարք բացառություններ: Այդ մասին հաղորդել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեն:
«Արգելքը տարածվում է մարդատար ավտոմեքենաների վրա՝ անկախ սեփականատիրոջ կամ վարորդի քաղաքացիությունից», - հավելել են գերատեսչությունում։
2024 թ. հուլիսի 18-ից Լիտվան արգելել էր Բելառուսում գրանցված մարդատար ավտոմեքենաների մուտքը, ընդ որում` սահմանափակումը չի տարածվել այն ավտոմեքենաների վրա, որոնք նախատեսված էին վաճառքի համար, ինչպես նաև պատկանում էին հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ունեն գործող այցագիր կամ ԵՄ երկրներում ժամանակավոր կամ մշտական կեցության վկայագիր:Ինչպես հաղորդում է Լիտվայի մաքսային ծառայությունը, «այն անձինք, որոնք վարում են բելառուսական համարանիշներով ավտոմեքենաներ, կհամարվեն օրենսդրության դրույթները խախտողներ և կենթարկվեն պատասխանատվության…., որը նախատեսում է տուգանք և ավտոմեքենայի բռնագրավում»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի գրավի դիմաց
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխվել է, նա ազատ կարձակվի 15 մլն դրամ գրավի դիմաց։ Այս մ...
Գուրգեն Արսենյանը նշանակվեց ՌԴ-ում Հայաստանի դեսպան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպան։ Տեղեկությու...
Փաշինյանը բացառում է ջրհեղեղից տուժած տնտեսվարողներին միայն բանավոր խոսքի հիման վրա փոխհատուցման տրամադրումը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին միայն բանավոր...