«Ես Պուտինին շատ լավ եմ ճանաչում». Թրամփի հարցազրույցն` Իլոն Մասկին
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե հաղթի ընտրություններում, հույս ունի կրկին «լեզու գտնել» Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա կարծիքով՝ ՌԴ նախագահը լավ բանակցող է։
Ամերիկացի գործարար Իլոն Մասկի հետ հարցազրույցում Թրամփը նշել է, որ իր նախագահության օրոք լավ հարաբերություններ է պահպանել Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես Պուտինին շատ լավ եմ ճանաչում: Ես շատ լավ էի շփվում նրա հետ, նա ինձ հարգում էր»,- ասել է նա:
Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նախագահը լավ բանակցող է, մինչդեռ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցածր IQ ունի։ Նրա կարծիքով՝ Բայդենը հիմարություն արեց, երբ թույլ տվեց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը։
Հավելենք` Իլոն Մասկը հայտնել է, որ X սոցիալական ցանցը ենթարկվել է զանգվածային կիբերհարձակման: Իլոն Մասկի խոսքով՝ փորձագետներն արդեն սկսել են վերացնել կիբերհարձակման հետեւանքները։ Նա զգուշացրել է, որ եթե խնդիրը չլուծվի, Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցը կշարունակվի ավելի քիչ ունկնդիրներով և ավելի ուշ կհրապարակվի լայն հանրության համար։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ նախագահը դադարեցրել է Գուրգեն Արսենյանի պատգամավորական լիազորությունները
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մ...
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի գրավի դիմաց
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխվել է, նա ազատ կարձակվի 15 մլն դրամ գրավի դիմաց։ Այս մ...
Գուրգեն Արսենյանը նշանակվեց ՌԴ-ում Հայաստանի դեսպան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպան։ Տեղեկությու...