Ուկրաինան սպասում է աշխարհի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության արձագանքին
Ռուսաստանի զորքերը հրդեհ են սարքել Զապորոժյեի ատոմակայանի տարածքում։ Ուկրաինան սպասում է աշխարհի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության արձագանքին, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է РБК-Украина-ն՝ նախագահի Telegram ալիքին հղումով։
Ըստ Ուկրաինայի նախագահի, ճառագայթման մակարդակն այժմ նորմալ է, «սակայն Զապորոժյեի ատոմակայանում իրավիճակը չի կարող նորմալ լինել, քանի դեռ այն ապօրինի վերահսկվում է ռուսաստանցի ահաբեկիչների կողմից և օգտագործվում է Ուկրաինային, ողջ Եվրոպային և աշխարհին շանտաժի ենթարկելու համար»։
«Մենք սպասում ենք աշխարհի արձագանքին, սպասում ենք ՄԱԳԱՏԷ-ի արձագանքին։ Ռուսաստանը պետք է պատասխան տա սրա համար։ Միայն ուկրաինական հսկողությունը Զապորոժյեի ատոմակայանի նկատմամբ կարող է երաշխավորել վերադարձ դեպի նորմալություն և ամբողջական անվտանգություն»,- ընդգծել է Զելենսկին։
Օգոստոսի 11-ի երեկոյան Նիկոպոլի բնակիչները հրդեհ են նկատել Զապորոժիայի ԱԷԿ-ի տարածքում։ Նիկոպոլի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Եվգենի Եվտուշենկոյի խոսքով, ռուսները մեծ քանակությամբ անվադողեր են վառել Զապորոժյեի ԱԷԿ-ի հովացման աշտարակներից մեկում։ Հավանաբար դա արել են սադրանքի կամ ուկրաինացիներին վախեցնելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
5 մլն դրամ հաշվի մնացորդ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պաշտոնի նշանակվել...
Իրանը հայտարարություն է արել
Սիոնիստական ռեժիմի խիստ պատժվելու է «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի արյունը թափելու համար։ Այդ մասին հայտա...
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի Վրաստանի հետ սահմանին սպասող մարդկանց
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի բոլոր նրանց, որ կսպասեն Վրաստանի հետ սահմանին ճանապարհի բացմանը, հայ...
«Սպասվում է աննախադեպ պատասխան». Իսրայելը զգուշացնում է
Իսրայելի թշնամիները, որոնք սպառնում են աննախադեպ վնաս հասցնել Իսրայելին, կարող են հույս դնել պատասխանի վրա, որը նախկինու...