Լուկաշենկոն բելառուսներին առաջարկել է վարժվել այն մտքի հետ, որ նա հավերժ չէ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Շկլովսկի շրջան կատարած այցի ժամանակ բելառուսներին առաջարկել է հաշտվել այն մտքի հետ, որ երկիրը շուտով կարող է ունենալ այլ նախագահ։
«Ես արդեն հրապարակայնորեն սկսում եմ բոլորիդ ասել. դուք պետք է վարժվեք այն փաստին..., որ նախագահը ուրիշ է լինելու», - մեջբերում է նրա խոսքերը «СБ-Беларусь Сегодня» պետական հրատարակությունը։
Միաժամանակ Լուկաշենկոն տեղի բնակիչներին հավաստիացրել է, որ չի պատրաստվում վաղը կամ մյուս օրը լքել նրանց։ «Բայց կյանքում ամեն ինչ կարող է պատահել, դուք պետք է վարժվեք այն փաստին, որ ես հավերժ չեմ, ինչպես դուք բոլորըդ», - ասել է նախագահը:
Նա նաև հայտարարել է, որ հեռանալուց առաջ կցանկանար համոզվել, որ բելառուսներին թողնում է խաղաղ, հանգիստ երկիր։
«Երբ ես գնամ, կապրեմ ձեր կողքին ինչ-որ տեղ գյուղում, կվերադառնամ, և դուք կհիշեք և շնորհակալություն կհայտնեք, որ ամեն ինչ չի վատացել», - ասել է Լուկաշենկոն:
2025 թվականին Բելառուսում յոթերորդ անգամ կանցկացվեն նախագահական ընտրություններ։ Բոլոր նախորդների ժամանակ հաղթել է Լուկաշենկոն։