Մրցավարությունն անարդար էր, պետք է բողոքարկենք և ստանանք Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալը. ԿԳՄՍ նախկին փոխնախարար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օլիմպիական խաղերի ամենաշոկային հարվածը հայ մարզասերների համար լեգենդար Արթուր Ալեքսանյանի արծաթե մեդալի նվաճումն էր, քանի որ հայ հանրությունը վստահ էր, որ նա ոսկե մեդալակիր է լինելու` անվիճելիորեն: Բայց, պարզվում է, լուրջ խնդիրներ կան. մենք կրկին ազգովի բախվել ենք անարդարության և պետք է պայքարենք, որպեսզի Արթուր Ալեքսանյանը ևս արժանանա ոսկե մեդալի:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, ով Փարիզում հետևում էր օլիմպիական խաղերին:
– Պարո՛ն Թամրազյան, նկատեցինք, որ Փարիզում էիք և երկրպագում էիք Օլիմպիական խաղերին մասնակցող մեր ըմբշամարտիկներին։ Ինչպե՞ս եք գնահատում մեր մարզիկների պատրաստվածությունն ու մասնակցությունը։
-Մեր մարզիկների պատրաստվածությունը բարձր եմ գնահատում. նրանք բոլորն էլ հանդես եկան արժանիորեն։ Արթուր Ալեքսանյանը, հատկապես, ցույց տվեց, թե ինչու է նա հանդիսանում հայ ամենատիտղոսակիր մարզիկը։ Արթուրը նաև համաշխարհային ընբշամարտի պատմության մեջ է ամենատիտղոսակիրներից։ Միայն Լոպեզն ունի օլիմպիական 5 մեդալ, Կարելինը՝ 4 և Ալեքսանյանը՝ 4. սա գրեթե անգերազանցելի նվաճում է։
– Իսկ ընդհանուր առմամբ ի՞նչ տպավորություններ ունեք օլիմպիական խաղերից։
-Տպավորություններս, անկեղծ ասած, բացասական են։ Իմ դիտարկմամբ` մրցավարությունը ոչ միայն անարդար էր, այլև խայտառակ կերպով. սա օլիմպիական խաղերին հարիր մրցավարություն չէր։
– Ի՞նչ նկատի ունեք, կպարզաբանե՞ք։
-Ալեքսանյանի եզրափակիչ մարտի ընթացքում իրանցի ընմբիշը երկու ոտքով, ակնհայտ, գորգից դուրս վիճակում էր, ինչի արդյունքում նրան միավորներ չպետք է տրվեին, և մեկ միավոր պետք է տրվեր Ալեքսանյանին։ Արդյունքում` հաշիվը կլիներ 2։1` հօգուտ Ալեքսանյանի։ Մեր մարզիչները բողոքարկեցին այդ դրվագը, սակայն բողոքարկումը մերժվեց։ Սա խայտառակ կողմնակալության վառ օրինակ էր՝ ուղղված մեր մարզիկների դեմ։ Ի դեպ, սա միակ դրվագը չէր այս օլիմպիական խաղերի անարդար մրցավարության»:
Նմանատիպ հոդվածներ
5 մլն դրամ հաշվի մնացորդ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պաշտոնի նշանակվել...
Իրանը հայտարարություն է արել
Սիոնիստական ռեժիմի խիստ պատժվելու է «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի արյունը թափելու համար։ Այդ մասին հայտա...
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի Վրաստանի հետ սահմանին սպասող մարդկանց
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի բոլոր նրանց, որ կսպասեն Վրաստանի հետ սահմանին ճանապարհի բացմանը, հայ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ կանխվել է Կիևի ռեժիմի ՝ Ռուսաստանի Դաշնության տա...