Նիգերիայում ձերբակալվել են Լեհաստանի յոթ քաղաքացիներ՝ ցույցերի ժամանակ ռուսական դրոշները ծածանելու համար
Նիգերիայի իշխանությունները ձերբակալել են Լեհաստանի յոթ քաղաքացիների՝ այս շաբաթ հյուսիսային Կանո նահանգում հակակառավարական ցույցերի ժամանակ ռուսական դրոշներ ծածանելու համար, ըստ Reuters-ի՝ չորեքշաբթի հայտնել է երկրի ազգային անվտանգության խոսնակ Պիտեր Աֆունանյան։ Երկրի անվտանգության ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ պաստառները կարել է տեղի դերձակներից մեկը։
Աֆունանյան հայտնել է, որ լեհերը ձերբակալվել են Պետական ծառայությունների դեպարտամենտի անվտանգության միջոցառումների շրջանակում: Նա չի մանրամասնել՝ ովքեր են նրանք, սակայն նշել է, որ գործողություններն ուղղված չեն Լեհաստանի քաղաքացիների դեմ:
Նիգերիայում Լեհաստանի հյուպատոս Ստանիսլավ Գուլինսկին հաստատել է կալանավորումը երկրի մայրաքաղաք Աբուջայում դիվանագետների հետ Նիգերիայի արտգործնախարարի հանդիպման ժամանակ։
Իր հերթին Նիգերիայում Ռուսաստանի դեսպանատունը հերքել է միջադեպին իր առնչությունը։
Օգոստոսի 1-ից հարյուր հազարավոր նիգերիացիներ բողոքի ակցիաներ են անցկացնում նախագահ Բոլա Տինուբուի ցավոտ տնտեսական ռեֆորմների դեմ, որոնք հանգեցրել են բենզինի և էլեկտրաէներգիայի սուբսիդավորման մասնակի դադարեցման, ազգային արժույթի արժեզրկման և գնաճին առավելագույն մակարդակի:
Այս շաբաթ հյուսիսային նահանգներում բողոքի ակցիաների ժամանակ որոշ ցուցարարներ ծածանել են ռուսական դրոշներ՝ նման կերպ ընդգծելով Արևմտյան Աֆրիկայում ռուսական ակտիվության աճի վերաբերյալ մտահոգությունները:
Նմանատիպ հոդվածներ
5 մլն դրամ հաշվի մնացորդ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պաշտոնի նշանակվել...
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի Վրաստանի հետ սահմանին սպասող մարդկանց
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի բոլոր նրանց, որ կսպասեն Վրաստանի հետ սահմանին ճանապարհի բացմանը, հայ...
Իրանը հայտարարություն է արել
Սիոնիստական ռեժիմի խիստ պատժվելու է «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի արյունը թափելու համար։ Այդ մասին հայտա...
Ե՞րբ կկայանա Արթուր Ալեքսանյանի մենամարտը Օլիմպիական ոսկու համար
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 6-ի մրցումային օրը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ար...