Քամալա Հարիսը սխալվել է` իրեն անվանելով ԱՄՆ նախագահ
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, սխալմունքով իրեն նախագահ է անվանել դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Շեյլա Ջեքսոն Լիի հուղարկավորության ժամանակ հոգեհանգստի խոսքն ասելիս:
Հարիսը հիշեցրել է, որ հանգուցյալ Ջեքսոն Լին օրինագծի նախաձեռնողն էր, որի շնորհիվ ԱՄՆ-ի ստրուկների ազատագրման օրը պետական տոն էր ճանաչվել:
«Որպես Միացյալ Նահանգների սենատոր՝ ես հպարտությամբ հանդես եկա որպես դրա համահեղինակ։ Եվ հետո, լինելով նախագահ...փոխնախագահ»,- նա սխալվել է Ջեքսոն Լիի հուղարկավորության ժամանակ, որը հեռարձակվել է FoxNews հեռուստաալիքով։
Ընդ որում՝ հանդիսատեսը բղավոցներով ու ծափահարություններով է ուղեկցել Հարիսի արած «սխալ» արտահայտությունը։
Հարիսը հուլիսի 25-ին հայտնել է, որ մասնակցելու է 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին այն բանից հետո, երբ ԱՄՆ գործող առաջնորդ Ջո Բայդենը հրաժարվել է մասնակցել նախընտրական մրցավազքին և պաշտպանել է փոխնախագահի առաջադրումը որպես դեմոկրատական կուսակցությունից պետության ղեկավարի թեկնածու:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
Պուտինը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է սիմետրիկորեն պատասխանել Ռուսաստանի սահմանների նկատմամբ ԱՄՆ-ի էքսպանսիային, ե...