Բաքուն միջազգային հանրությունից միջոցներ է պահանջում «ականների սպառնալիքը» վերացնելու համար
Բաքուն միջազգային հանրությունից արդյունավետ միջոցներ է պահանջում «ականների սպառնալիքը» վերացնելու համար։
Ադրբեջանի արտգործնախարարության համապատասխան հայտարարությունը հաջորդում է երկրի իրավապահ մարմինների հաղորդագրութանը, որի համաձայն Ղազախի շրջանում չորս մարդ է վնասվածքներ ստացել ականի պայթյունի հետևանքով։
Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել ապրիլին Հայաստանի կողմից Բաքվի վերահսկողությանը հանձնված գյուղերից մեկում՝ Ղըզլհաջիլիում։
«Ականներից տուժածների աճող թիվն անհրաժեշտ է դարձնում միջազգային հանրության կողմից արդյունավետ գործողությունների ձեռնարկումը՝ այդ սպառնալիքը վերացնելու համար», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը ականների արգելման մասին միջազգային կոնվենցիաներին չեն միացել։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվեց 12,7 կմ երկարությամբ սահմանագիծը։ Բաքուն հաղորդեց, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրումլի և Կըզըլ Հաջիլի տարածքները (6,5 կմ քառակուսի) վերադարձվել են Ադրբեջանին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագ...
Պուտինը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է սիմետրիկորեն պատասխանել Ռուսաստանի սահմանների նկատմամբ ԱՄՆ-ի էքսպանսիային, ե...
Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Իրանը
Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ հեռանալ Իրանից այն բանից հետո, երբ Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շա...