ՄԻՊ գրասենյակից հայտնում են՝ դաժանաբար ծեծի ենթարկված արցախցու հետ առանձազրույց են ունեցել
Օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին՝ հայտնելով, որ Ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել իր եղբոր՝ Արամ Երիցյանի նկատմամբ և նրան ձերբակալել ու տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են՝ պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել վերոնշյալ բաժին, առանձնազրույց է տեղի ունեցել Արամ Երիցյանի հետ:
Առանձնազրույցի ընթացքում վերջինս ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները: Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են նաև նրա մոտ առկա մարմնական վնասվածքները:
Այցի ընթացքում արձանագրվել է, որ Արամ Երիցյանին օգնություն տրամադրելու նպատակով հրավիրվել է նաև շտապ բժշկական օգնության խումբ:
Այցի արդյունքներն ամփոփվել են, Պաշտպանի հանձնարարությամբ նախաձեռնվել է նշված հարցի քննարկման ընթացակարգ: Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում դեպքի հանգամանքները քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննության առարկա դարձնելու հանգամանքը, որպիսի պահանջով կդիմի իրավասու պետական մարմիններին:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի Վրաստանի հետ սահմանին սպասող մարդկանց
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի բոլոր նրանց, որ կսպասեն Վրաստանի հետ սահմանին ճանապարհի բացմանը, հայ...
5 մլն դրամ հաշվի մնացորդ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պաշտոնի նշանակվել...
ՀԱՄԱՍ-ի առաջնորդը սպանվել է Whatsapp-ի պատճառով. նոր մանրամասներ
Իսրայելական հետախուզությունը հետևել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդին WhatsApp մեսենջերի միջոցով, ասում է լիբանանցի լրագրող Էլյա Մանի...
Zeekr էլեկտրական մեքենաները խոստանում են արգելափակել
Geely-ն հեռակա կարգով կփակի իր դուստր ձեռնարկության՝ Zeekr ապրանքանիշի էլեկտրական մեքենաները։ Սակայն միայն նրանք, որոնք...