Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38 հազարը
Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38 հազարը:Այս մասին հուլիսի 4-ին հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անկլավի առողջապահության նախարարությանը։
«Հոկտեմբերի 7-ից իսրայելական ագրեսիայի hետևանքով զոհերի թիվը հասել է 38.000-ի, իսկ վիրավորներինը 87.445», - ասվում է հրապարակման մեջ:
Նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելցի զինվորականները չորս հարձակում են իրականացրել, որոնց հետևանքով զոհվել է 58 մարդ, ևս 179-ը վիրավորվել են և հոսպիտալացվել:
Նախօրեին հաղորդվել էր, որ Իսրայելը միջնորդների միջոցով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դիտողություններն է ստացել Գազայի հատվածում հրադադարի մասին գործարքի վերաբերյալ՝ պատանդներին ազատ արձակելու դիմաց: Այնուհետև ամերիկյան CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ կողմերը մոտ են հրադադարի մասին համաձայնագրի կնքմանը: Սակայն նշվում էր, որ գործարքի իրականացման երաշխիքներ չկան. դրան պետք է համաձայնություն տա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Մինչ այդ՝ հունիսի 14-ին, G7-ի (Մեծ յոթնյակի) երկրները կոչ էին արել Գազայի հակամարտությունը կարգավորել պաղեստինյան պետության ճանաչման միջոցով, որպեսզի պետությունները գոյակցեն անվտանգ և ճանաչված սահմանների շրջանակներում՝ միջազգային իրավունքի հիման վրա:
Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվել էր անցյալ տարվա հոկտեմբերին։ Այն ժամանակ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածից զանգվածային հրթիռակոծության ենթարկեց Իսրայելի տարածքը, ինչպես նաև ներխուժեց երկրի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ և պատանդներ վերցրեց: Նույն օրը Թել Ավիվը սկսել է պատասխան հարվածներ հասցնել անկլավի թիրախներին։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով ականանետային կրակի ներքո փրկել է 12 զինակից ընկերներին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Telegram-ի իր ալիքում հրապարակել է ՌԴ ԶՈւ շարքային Վարդան Հարություն...
Եթե Կիևն ու նրա հովանավորներն ընդունեն կարգավորման մեր տարբերակը, ռազմական գործողություններն անհապաղ կդադարեցվեն. Պուտին
Եթե Կիևն ու նրա հովանավորներն ընդունեն կարգավորման ռուսական տարբերակը, ռազմական գործողություններն անհապաղ կդադարեցվեն, մ...
Նեթանյահուն նշել է պատերազմը դադարեցնելու պայմանը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պատերազմը կշ...
Իսրայելական տանկերը կրկին մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է
Գազայում գտնվող պաղեստինցիները հայտնել են, որ Իսրայելի կողմից ինտենսիվ ռմբակոծության են ենթարկվում։ Ականատեսների վկայութ...