Զանգվածային ոտնձգություններ և խտրականություն Դավոսի ֆորումում. Wall Street Journal
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի աշխատակիցները բախվում են մի միջավայրի, որը թշնամական է կանանց և սևամորթ մարդկանց համար:
Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով 1980-ականներից մինչ օրս աշխատող 80 նախկին ու ներկա աշխատակիցների, ինչպես նաև այլ մարդկանց հետ ունեցած բողոքները, նամակագրությունը և հարցազրույցները։
Առնվազն վեց աշխատակից կորցրել է աշխատանքը հղիության կամ ծննդաբերության արձակուրդից վերադառնալիս: Եվս վեցն ասել են, որ իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն է տեղի ունեցել բարձրաստիճան ղեկավարների կողմից, որոնցից մի քանիսը դեռևս աշխատում էին կազմակերպությունում: Մի քանի այլ աշխատակիցներ ասել են, որ տեղյակ են եղել ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբի պահվածքի մասին: Բացի այդ, վերջերս աշխատակիցները բողոք են ներկայացրել ֆորումի այն մենեջերների դեմ, որոնք վիրավորական արտահայտություններ են օգտագործում սեւամորթ մարդկանց նկատմամբ:
Ֆորումի մամուլի ծառայությունը հրաժարվել է թույլ տալ WSJ-ին հարցազրույց վերցնել Շվաբից։ Հիմնադրամի ներկայացուցիչն ասել է, որ թերթի պատմությունը «սխալ է բնութագրում կազմակերպությունը, իրենց մշակույթը և գործընկերներին, ներառյալ հիմնադրին», և հերքել է կանանց և տարեցների դեմ կողմնակալության մեղադրանքները:
Մայիսի վերջին Շվաբը աշխատակիցներին հայտարարել է, որ կմնա որպես հոգաբարձուների խորհրդի ոչ գործադիր նախագահ։ Շվաբը նաեւ կապ է հաստատել Wall Street Journal-ի գլխավոր խմբագրի հետ ու մտահոգություն հայտնել հոդվածի բովանդակության վերաբերյալ: