Հասարակություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելում զանգվածային բողոքի նոր ալիք է սկսվել

Իսրայելում զանգվածային բողոքի նոր ալիք է սկսվել՝ ցուցարարները պաղեստինցի արմատականներից պահանջում են անհապաղ ազատ արձակել պատանդներին Գազայի հատվածում և Իսրայելում արտահերթ ընտրություններ անցկացնել։…

Իսրայելում զանգվածային բողոքի նոր ալիք է սկսվել՝ ցուցարարները պաղեստինցի արմատականներից պահանջում են անհապաղ ազատ արձակել պատանդներին Գազայի հատվածում և Իսրայելում արտահերթ ընտրություններ անցկացնել։


Նախարարների կաբինետի հրաժարականի պահանջով ամենախոշոր ցույցը սկսվել է Թել Ավիվում՝ քաղաքի արևելքում գտնվող կառավարական շենքերի համալիրի տարածքում: 


Հանրահավաքի մասնակիցներից շատերի ձեռքում եղել են Գազայում մնացած պատանդների լուսանկարները: Որոշ ցուցարարներ պահանջում են Իսրայելի կառավարությունից համաձայնության գալ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ՝ առևանգվածներին շուտափույթ վերադարձնելու համար։ Բացի այդ, ցուցարարները կրկին հանդես են գալիս երկրում արտահերթ ընտրությունների անցկացման օգտին։


Նաեւ բախումներ են եղել ոստիկանության հետ: Կիրառվել է բիրտ ուժ, ոստիկանությունն իրականացրել ձերբակալություններ։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեծանիվը լույս է, հեծանիվը թիմ է, հեծանիվը հեռանկար է. Նիկոլ Փաշինյանը հերթական հեծանվային զբոսանքն է անցկացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեծանվային զբոսանքն է անցկացրել:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250