ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանը Տաթեւ վանքում հանդիպում է բնակիչների հետ
Բագրատ Սրբազանը Տաթեւ վանքում հանդիպում է բնակիչների հետ, ավելի վաղ նա Շուռնուխում էր:
«Մեր ամբողջ շարժումը, պայքարը արժեքների մասին է, ու այս վանքն իր ամբողջ անցած պատմությամբ ու էությամբ հենց այդ արժեքների բացարձակ կրողներից մեկն է»,- Տաթևի վանական համալիրում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասաց Բագրատ Սրբազանը։ «Մեղրից սկսած, համայնքներով, շեներով այցելում ենք մեր ժողովրդին։ Տարատեսակ ճնշումներով, վախերով մարդկանց փորձում են ետ պահել շարժումից, բայց ուրախ ենք, որ մարդկանց տրամադրությունն այլ է, փոփոխության անհրաժեշտության մասին է, մարդիկ պատշգամբներից ողջունում են, փողոցում մոտենում»,- նշեց Սրբազանը։
Նշենք, որ Սրբազանը արդենն երրորդ օրն է, ինչ Սյունիքում է: Նախօրեին նա այցելել է Ներքին Հանդ, Դավիթ Բեկ համայնքներ, ապա Կապան քաղաք: Բագրատ Սրբազանը նախօրեին վաղ առավոտյան բարձրացել էր Խուստուփ լեռը, այցելել Գարեգին Նժդեհի շիրիմին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղրիմի կամրջի մոտ հսկայական խցանում է. հավաքվել է մոտ 800 մեքենա
Ղրիմի կամրջի մոտ հսկայական խցանում է. զբոսաշրջային սեզոնի պատճառով մեքենաները 3 ժամ հերթ են կանգնում ստուգման համար։Զբոս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելում զանգվածային բողոքի նոր ալիք է սկսվել
Իսրայելում զանգվածային բողոքի նոր ալիք է սկսվել՝ ցուցարարները պաղեստինցի արմատականներից պահանջում են անհապաղ ազատ արձակե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեծանիվը լույս է, հեծանիվը թիմ է, հեծանիվը հեռանկար է. Նիկոլ Փաշինյանը հերթական հեծանվային զբոսանքն է անցկացրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեծանվային զբոսանքն է անցկացրել:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում է
Նիկոլ Փաշինյանը Կիրանցում է: Այս մասին տեղեկանում ենք նրա ՖԲ էջից: «Սահանազատման հետևանքով այստեղ նոր ճանապարհ կառո...