ԿԲ նախագահն անդրադարձել է դրամի նկատմամբ ռուբլու փոխարժեքի այսօրվա տատանումներին
Հայկական դրամի նկատմամբ ռուբլու փոխարժեքի այսօրվա տատանումները, ըստ ամենայնի, կարգավորվել են։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԿԲ տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նրան հարցրեց` արդյոք ռուբլու այսօրվա տատանումները կապված չեն Մոսկվայի բորսայի դեմ հայտարարված ամերիկյան պատժամիջոցների հետ, և արդյոք ապագայում կարող է լինել անորոշություն, որը կարող է ազդել փոխարժեքի վրա:
Գալստյանը պատասխանեց, որ այսօր աճել է փոխանակման մարժան (այսինքն` առուվաճառքի տարբերությունը), քանի որ այն ընկերությունների համար, որոնք նախկինում ռուբլի էին գնել կամ վաճառել Մոսկվայի բորսայում, դա անելը հիմա ավելի դժվար է դարձել։
«Այն տնտեսվարողները, որոնք գիտեին բորսայով աշխատելու ճանապարհը, կորցրել են այդ խարիսխը։ Կարճաժամկետ ռիսկի արտացոլումը տեղ է գտել հենց փոխարժեքի մարժայի ընդլայնման մեջ։ Հետագա իրավիճակին դեռ մանրամասն չեմ հետևել, քանի որ խորհրդարանում եմ, բայց, ըստ ամենայնի, իրավիճակը բավականին շտկվել է»,– նշեց Գալստյանը։
Նշենք, որ այսօր առուվաճառքի մարժան միջինից բարձր է. սովորաբար այն կազմում է 0,2 դրամ 1 ռուբլու դիմաց, իսկ այսօր բանկային համակարգի միջին ցուցանիշով այն կազմել է 0,65 դրամ (առքը` 3,91 դրամ, վաճառքը՝ 4,56 դրամ մեկ ռուբլու դիմաց)։
Նմանատիպ հոդվածներ
ՄԻՊ-ն այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել ավելի քան 50 բնակիչների հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 31-ին աշխատակազմի ներկայացուցիչների հետ փաստահավաք աշխատանքներ է իրա...
Երբ կարող է սկսվել Ամուլսարի հանքի շահագործումը․ պարզաբանում են ԵԱԶԲ-ից
Ամուլսարի հանքի շահագործումը կարող է սկսվել 2025 թվականի գարնանը։ Sputnik Արմենիայի և «Արմինֆո» գործակալության հետ զրույ...
Եվրամիությունը էներգետիկ ճգնաժամ է ապրում․ ԵՀ
Եվրահանձնաժողովի միջազգային կապերի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Քրիստինա Լյուբելա Բորերոն, ելույթ ունենալով Բաքվի էներգետ...
ՌԴ-ի հետ գազի գնի փոփոխության հարց քննարկվու՞մ է. նախարարը մանրամասնում է
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե սահմանին գազի սակագնի փոփոխության հարց չի քննարկվում։«Փոխվարչապետ...