Լեո Նիկոլյանին քնեցրել են և փորձել փոխադրել Ֆրանսիա․ «Իրավունք»
Հայաստան իր մուտքն արգելելու պատճառով՝ արդեն 38 օր «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող ֆրանսահայ ռազմական եւ հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը կտրուկ վատացել է, որից հետո՝ նրան ստիպողաբար փորձել են ուղարկել Ֆրանսիա: Այս մասին հայտնում է «Իրավունք»-ը։
«Ինչպես գիտեք, ինձ մեկուսացրել էին օդանավակայանում, եւ այդ վանդակում վատացել եմ: Բժիշկներ են եկել եւ չգիտեմ՝ ինձ ինչ են ներարկել, էլ ոչինչ չեմ զգացել, քնածի պես եմ եղել: Շորերս հագցրել են, իրերս հավաքել, ինձ նստեցրել են սայլակի վրա եւ զոռով փորձել մտցնել ինքնաթիռ՝ առանց իմ ցանկության, ինչը ՀՀ օրենսդրության խախտում է:
Բայց բախտս բերել է, ինքնաթիռի հրամանատարն ասել է, որ հիվանդ մարդ չի տեղափոխում: Հիմա էլ փորձում են տրանզիտով մի ինչ-որ երրորդ երկիր ուղարկել, որ գրողի ծոցը կորեմ», - «Իրավունք»-ի հետ զրույցում փոխանցել է Նիկոլյանը:
Նմանատիպ հոդվածներ
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները
Հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա...
Բագրատ արքեպիսկոպոսը՝ Հանրապետության հրապարակում հրեշտակի զգեստով քաղաքացու մասին
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ երեկ բավական մեծ աղմուկ հանած «հրեշտակի» միջադեպի...
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Հավաքի մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից, հարգել այլոց իրավունքները, ենթարկվել հասար...
Հունիսի 2-ին տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․ «Հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ, հունիսի 2-ին նախատեսված հեծանվա...