ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 9-10 բնակավայր այս պահին արգելափակված են․ աղետալի իրավիճակ է ստեղծվել Ախթալայում
Դեբետ գետի հունից դուրս գալու հետեւանքով աղետալի իրավիճակ է ստեղծվել Ախթալայում: Այս մասին հայտնում է բնապահպան Օլեգ Դուլգարյանը` Ախթալայից:
«9-10 բնակավայր այս պահին արգելափակված են: Այս պահին չի երեւում, թե Ախթալայի կամուրջը այս պահին գոյություն ունի, թե գոյություն չունի, որովհետեւ ջրի տակ է հավանաբար: Նույնիսկ ջուրը քաշվելու դեպքում այն անանցանելի կլինի: Բայց դեպի կամուրջ գնացող ճանապարհը քանդված է, գետը տարել էիր հետ, ճանապարհը տեղ-տեղ նանեւ փլուզված է, Մ6 մայրուղին է, դեպի Շնող եւ Թեղուտ գնացող հատված է: Այստեղ նաեւ բնակելի կամ բիզնես կառույցներ կան, որոնք կամ ամբողջությամբ կամ մասամբ մնացել են ջրի տակ: Հուսանք, որ ամե ինչ վերահսկելի է, հուսանք, որ զոհեր չկան»,-ասաց նա:
Բնապահպանը նշում է, որ Մ6 մայրուղու մի մասը գոյություն չունի, այ երկաթգծի հետ միասին քանդվել է, ինչը նշանակում է, որ Ախթալա, Շամլուղ, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան բնակավայրերը, Շնող, Թեղուտ բնակավայրերը արգելափակված են եւ հասկանալի չէ, թե ինչքան ժամանակում մարդիկ կկարողանան անցնել դեպի ճանապարհ:
«Դեպի Մ6 մայրուղի ճանապարհը այս պահին անհասանելի է եւ տեղեկություն չկա, թե երբ այն կարող է վերականգնվել եւ կարող է հումանիտար մեծ դժվարություններ ստեղծվել»,-ասել է Օլեգ Դուլգարյանը` նշելով, որ ինքը նույնպես արգելափակված է, քանի որ գտնվում է Փոքր Այրում գյուղում:
Հիշեցնեն, որ գիշերը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից
Դեբեդ գետի վարարած ջրերն այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրենիքս տվել եք քիչ չի, ասում եք՝ արի Երևա՞ն․ կիրանցեցին՝ Փաշինյանին
«Իմ հայրենիքը թող ինձ տան, հորս գերեզմանը կտա՞ս ինձ։ Հայրենիքս ես տալիս»։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախնական տվյալներով կա 1 զոհ. Մանրամասներ՝ Դեբեդի վարարումից
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում 2024 թվականի մայիսի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Սիսիանում արցունքաբեր գազ կիրառում քաղաքացիների նկատմամբ
Սիսիանում արցունքաբեր գազ են կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Այսօր Սուրբ Աննա եկեղեցու մոտ «Տավուշը հանուն հայրենիքի...