Հայաստանը չի ընդունի 2027 թվականի ԱՊՀ խաղերը
ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհուրդը Հայաստանին առաջարկել է 2027 թվականին ընդունել ԱՊՀ խաղերը, ինչը չի ընդունվել։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ 2027 թվականին Հայաստանում արդեն իսկ մի շարք խոշոր մարզական միջոցառումներ են նախատեսված:
Մասնավորապես՝ արդեն հաստատվել է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի մշակութային և մարզական խաղերը հյուրընկալելու ՀՀ հայտը։ 2027 թվականին նախատեսվում են նաև սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը և Համահայկական խաղերը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029 թվականի խաղերն ընդունելու հնարավորությունը:
Նմանատիպ հոդվածներ
«Լիվերպուլը» հայտարարել է Առնե Սլոտին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին
Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է նիդեռլանդցի մասնագետ Առե Սլոտին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել...
Բագրատ Սրբազանը ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին կոչ արեց դադարեցնել հացադուլը, իսկ ԱԱԾ–ին՝ Լեո Նիկոլյանին անձամբ հանդիպել
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի...
Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Եղիշե Մոսեսյանը (68 կգ) մինչև 15 տարեկան երիտասարդների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։ Այս մասին գրում է...
Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է Մբապեի տրանսֆերի մասին
Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ֆուտբոլ...