ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճանապարհային նշանը տեղադրված է ոչ տեսանելի վայրում․ պարեկները պնդում էին՝ մտել են փակ փողոց
Auroranews-ն ահազանգեր է ստանում վարորդներից, որ Հրազդանի կիրճում երեկ պարեկները բոլոր վարորդներին պնդում էին, թե մտել են փակ փողոց։ Մեզ ուղարկված տեսանյութում երևում է, որ ճանապարհային նշանը տեղադրված է ոչ տեսանելի վայրում։
«Երեկ Հրազդանի կիրճում բոլոր մեքենաներին պարեկներն ապացուցում էին, որ մտել են փակ փողոց։ Ձեզ եմ ուղարկել կադրերը, որն ապացուցում է արդեն վաղուց մշակույթ դառած «նշանները ծառերի ետևում պահելու սովորությունը»։ Ստացվում է՝ նշանը տեղադրվում է այլ կազմակերպությունների կողմից, իսկ տուգանում են պարեկները։ Խնդրում եմ հիշեցրեք, որ օրենքով ճանապարհային նշանները տեղադրվում են ճանապարի աջ հատվածում պարզ տեսանելի հատվածում։ Եթե այս ավանդույթը չդադարեցնեն ես խոստանում եմ օրը 10֊ից 20 նման կադրերի հրապարակում»,- նշում է վարորդը։
Auroranews-ը փորձում է մեկնաբանություն ստանալ Քաղաքապետարանից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված
«Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ՝ ՆԳՆ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արաբկիրում հսկայական փոսը փակել են ստվարաթղթե տուփերով, որ մեքենաները չընկնեն փոսը
Արաբկիր վարչական շրջանում՝ Մամիկոնյանց-Վրացական փողոցների խաչմերուկն արդեն մեկ շաբաթ այս վիճակում է։ Այս մասին Facebook-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լեո Նիկոլյանը՝ օդանավակայանի միջադեպի մասին
Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները հարգալից են, տեղի ունեցածն էլ հարձակում անվանել չի կարելի։ Sputnik Արմենիայի հ...
Երևանի Մետրոպոլիտենը հարտարարություն է տարածել
Երևանի Մետրոպոլիտենը հարտարարություն է տարածել՝ վճարային համակարգերի վերաբերյալ։ «Տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտե...