Ինչն էր Նոր Նորքում փողոցների ջրալցման պատճառը. պարզաբանում են «Վեոլիա Ջրից»
Երևանի Նոր Նորքի 3–րդ զանգվածում մի քանի օր առաջ փողոցների ջրալցման պատճառը շինանյութի և կենցաղային աղբի կուտակումներն են եղել, որոնք դուրս են եկել մակերես և փակել դիտահորերը: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարեց «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչը։
Նա հերքեց, որ փողոցները հեղեղվել են աղտոտված դիտահորերի պատճառով`նշելով, որ դիտահորերի վերին շերտերն աղբից մաքրելուց հետո ջրի հոսքը դադարել է։
Նշվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում ընկերությունը մաքրել է 161 կոյուղատար:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավանյանը նիստի ընթացքում կարգադրեց ուսումնասիրել Նոր Նորք վարչական շրջանի բոլոր շինհրապարակները:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի Մետրոպոլիտենը հարտարարություն է տարածել
Երևանի Մետրոպոլիտենը հարտարարություն է տարածել՝ վճարային համակարգերի վերաբերյալ։ «Տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտե...
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ ճանապարհային նշանի ոչ տեսանելի վայրում տեղադրված լինելու մասին
Auroranews-ը կապ հաստատեց քաղաքապետարան՝ Հրազդանի կիրճում ճանապարհային նշանի ոչ տեսանելի վայրում տեղադրված լինելու վերաբ...
Շուռնուխ․ ադրբեջանցիների հետ կիuված գյուղում կյանքը կանգ է առել, ապրելու մասին, 4 տարի է, մոռացել են․ MediaHub
MediaHub-ը գրում է․ «Հիմա, երբ ամբողջ լրահոսը Տավուշի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մասին է, Սյունիքի մարզի՝...
Շենգենյան վիզաները հունիսից կթանկանան
Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարությունը հայտնել է կարճաժամկետ կացության համար շենգենյան վիզաների ձևակերպմ...