ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեկնարկած զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում մայիսի 18-ին շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները:
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Խաղարկվել են մարտավարական մի շարք դրվագներ, ստուգվել հրամանատարների`գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները։
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարները ցուցադրել են գործողություններ մշակելու և իրականացնելու, ներդաշնակ ու օպերատիվ առաջադրանքներ կատարելու իրենց մարտավարամասնագիտական գիտելիքներն ու կարողությունները։

Հիշեցնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը կավարտվի մայիսի 20-ին, և կամփոփվեն արդյունքները։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտնել է «Կովրովեց» ռուսական նավի ոչնչացման մասին
Ուկրաինական ալիքները հղում անելով Ուկրաինայի ռազմածովային ուժերին, հայտնել են ռուսական Project 266-M «Կովրովեց» ականներ...
Թուրքական Akinci ընկերությունը ստել է լրատվամիջոցներին
Թուրքական Akinci ընկերությունը ստել է լրատվամիջոցներին: Թուրքական բանակի պաշտոնաթող ծովակալ Թյուրքեր Էրթուրքը քննադ...
Իրավիճակը ռազմաճակատում սրվել է. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար
Իրավիճակը ռազմաճակատում սրվել է, ասել Է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։Նա նաև հաստատել է...
ՆԱՏՕ-ի ներսում տարաձայնություններ են. Bloomberg
ՆԱՏՕ-ի ներսում տարաձայնությունների պատճառով գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը հրաժարվում է Կիևի համար 100 միլիարդ եվրոյի օգ...