Արարատ-Արմենիան առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր
«Արարատ-Արմենիան» իր պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Հայաստանի գավաթակիր՝ 2023/24 խաղարկության եզրափակչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավելության հասնելով «Ուրարտուի» նկատմամբ: Այս մասին հայտնում է Armsport.am–ը:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Խաղի հաշիվը 31-րդ րոպեին բացեց «Ուրարտուի» ֆուտբոլիստ Միքայել Միրզոյանը, իսկ 6 րոպե անց հավասարակաշռությունը վերականգնեց Ալեքսիս Ռոդրիգեսը «Արարատ-Արմենիայից»:
Լրացուցիչ ժամանակում ևս թիմերին չհաջողվեց գրավել միմյանց դարպասներն ու հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում: Այստեղ արդեն, Վարդան Մինասյանի սաները 5 անվրեպ հարված կատարեցին դարպասին, դարպասապահ Արսեն Բեգլարյանն էլ աչքի ընկավ գեղեցիկ սեյվով և նպաստեց իր թիմի՝ 5:3 հաշվով հաղթանակով:
Նշենք՝ «Ուրարտուն» 12-րդ անգամ էր հայտնվել Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում: Ընդ որում, Դմիտրի Գունկոյի թիմը երկրորդ տարին անընդմեջ պայքարեց այս տիտղոսի համար:
«Արարատ-Արմենիան» երկրորդ անգամ էր փորձում իր ուժերը:
Նմանատիպ հոդվածներ
Մբապեն հայտարարել է ՊՍԺ- ից հեռանալու մասին
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակ...
Մեկ ոսկի, չորս արծաթ, չորս բրոնզ. Սամբոյի ԵԱ
Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի առ...
Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Եղիշե Մոսեսյանը (68 կգ) մինչև 15 տարեկան երիտասարդների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։ Այս մասին գրում է...
Բագրատ Սրբազանը ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին կոչ արեց դադարեցնել հացադուլը, իսկ ԱԱԾ–ին՝ Լեո Նիկոլյանին անձամբ հանդիպել
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի...