ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պեկինում մեկնարկել է Պուտին– Ծինփին հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Պեկին: Նշենք, որ Պուտինը պետական այցով այժմ գտնվում է Չինաստան: Սա նրա առաջին արտասահմանյան այցն է Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:
Դիմավորման արարողությունը տեղի է ունենում Ժողովրդական տան հրապարակում։ Այս շենքում տեղի են ունենում Չինաստանի Կոմունիստական կուսակցության համագումարներ, խոշոր պաշտոնական միջոցառումներ, հանդիպումներ և կոնֆերանսներ, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ղեկավարների ընդունելություններ:
Ռուսաստանի նախագահին դիմավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը։ Պուտինն ու Սի Ծինփինը սեղմել են ձեռքերը, ապա ողջունել երկու երկրների պատվիրակությունների յուրաքանչյուր անդամին։
Առաջնորդներին դիմավորել են թնդանոթային կրակոցներով, արարողությանը մասնակցել է պատվո պահակախումբը։ Պետությունների ղեկավարները դիտել են պատվավոր գնդի և զինվորական նվագախմբի անցումը։
Այնուհետեւ սպասվում են Պուտինի ու Սի Ծինփինի բանակցությունները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ մեկը դառնում է պաշտոնյա, 3 ամիս հետո նայում ես` չափերը ինչ է դարձել, զարմանում ես. Բագրատ Սրբազան
Որ մեկը դառնում է պաշտոնյա, 3 ամիս հետո նայում ես` չափերը ինչ է դարձել, զարմանում ես: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գազափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան
Սահմանազատված սահմաններով, ինքիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գազափարախոսություն ու հայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ունենալու ենք նոր հավաքակայան, որը նպաստելու է մեր մարտական պատրաստությանը. զորամասի ԿՇ ծառայության պետ
Ուսումնական զորամասում ավարտին են մոտենում շինարարական աշխատանքները։ Այդ մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում ոստիկանները դաժանորեն ծեծել են վրացի ընդդիմադիր գործիչ Դավիթ Կացարավային
Ոստիկանները Թբիլիսիի կենտրոնում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել են Վրաստանի «հակաօկուպացիոն շարժման» առաջնորդ...