Լարված իրավիճակ՝ Բյուրականի դպրոցներից մեկում. մարզպետն անհիմն որոշումով փորձում է ազատել տնօրենին
Այսօր՝ մայիսի 16-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում, գրում է shamshyan.com-ը։ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի բակում են հավաքվել դպրոցի ուսուցչական ամբողջ կոլեկտիվը, դպրոցում սովորող 500-ից ավելի երեխաներ, նրանց ծնողները, ովքեր պնդում են, որ Արագածոտնի մարզպետն անհիմն որոշում է ընդունել դպրոցի տնօրեն Մկրտչյանին ազատել պաշտոնից:
«7 տարի է` այս դպրոցը ղեկավարում է տիկին Մկրտչյանը, ու այս տարիների ընթացքում դպրոցը միշտ ծաղկել, վերելք է ապրել: Դպրոցը այդ 7 տարվա ընթացքում ոչ մի խնդիր չի ունեցել: Մենք թե՛ տնօրենից, թե ուսուցչական կոլեկտիվից շատ գոհ ենք: Պահանջում ենք, որպեսզի մարզպետը տնօրենին ազատելու իր որոշումը չեղյալ հայտարարի, քանի որ այդ որոշմամբ նա խաթարում է մի ամբողջ գյուղի, դպրոցի անդորրը: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանն ասում էր՝
«Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնեկ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար»:
Ու հիմա ստացվում է, որ տնօրենը, որ ձեռնարկել է քանդված մասնաշենքի մի հատվածի կապիտալ վերանոորոգում ու այդ ամենը արել է իր միջոցներով, դուր չի եկել մարզպետարանի այդ «վայ չինովնիկներին»: Երևի թե ուզում են ՔՊ-ից ինչ որ մեկին բերեն ու նստեցնեն դպրոցի տնօրեն: Դա օգուտ չի տա, այս հսկայական կոլեկտիվը չի հանդուրժի, ու ոչ միայն կոմեկտիվը, նաև գյուղը. այստեղ սովորող մեր երեխաներին չենք թողնի հաճախեն այս դպրոց: Հիմա այս պահին դպրոցի բակում մենք սկսել ենք ստորագրահավաք, և այն ներկայացնելու ենք Արագածոտնի մարզպետին, եթե հետևություններ չարեց և չեղյալ չհայտարարեց իր կողմից անհիմն հրամանը, ապա դիմելու ենք ավելի կտրուկ միջոցների:
Այս պահին դպրոցում դասադուլը շարունակվում է։
Ու մեծն Թումանյանը նաև ասում էր՝ «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»:
Ու հիմա մարզպետի կողմից մեր երեխաներին պարտադրում են, որպեսզի դասադուլներ անեն, չմասնակցեն դասապրոցեսին ու դրա թիվ մեկ պատասխանատուն մարզպետն է, այնպես որ էս լավ կոլեկտիվը, որ 7 տարի է՝ ծաղկում է, 7 տարի է՝ բարգավաճում է, անհիմն հրամանի պատճառով փորձում են խաթարել: Դպրոց, որը նաև հերոսներ է տվել, այդ թվում՝ Արցախյան մի քանի պատերազմների», - աղբյուրի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Նմանատիպ հոդվածներ
Տեղադրվել է նոր արագաչափ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկ...
Հայտնի է պահեստազորայինների վարժական հավաքների ժամկետը
2024 թ. հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ ՀՀ-ում կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանում զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հաղթանակի և անկախության խորհրդանիշ հանդիսացող հուշարձանները։ Այս...
Օպերայի և բալետի թատրոնի հարակից մի շարք փողոցներ այսօր փակ կլինեն
Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից մի շարք փողոցներ այսօր փակ են լինելու։ Այս մ...