Մենք այլընտրանք չունենք․ Նեթանյահու
Իսրայելը կկարողանա հաղթանակ տանել Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ հակամարտությունում նույնիսկ առանց Միացյալ Նահանգների օգնության: Նման կարծիք է հայտնել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Կառավարության ղեկավարին հարց է տրվել, թե արդյոք Իսրայելը կարող է հաղթել այս ճակատամարտում առանց Ամերիկայի աջակցության:
«Պատասխանն այո է», - ասաց նա:
«Չնայած մենք գնահատում ենք ամերիկյան աջակցությունը, մենք ցանկանում ենք ամերիկյան աջակցություն <...>. Մենք պետք է հաղթենք։ Մենք այլընտրանք չունենք», - նշել է Նեթանյահուն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Axios պորտալը, Իսրայելի վարչապետը մայիսի 9-ին ռազմական կաբինետի նիստում ընդգծել է, որ հրեական պետությունն ԱՄՆ-ի վասալը չէ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի զենքի մատակարարումն Իսրայելին Գազայի հատվածում Ռաֆահ քաղաքում խոշոր ռազմական գործողություն իրականացնելու դեպքում:
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցի 2 բնակելի տուն՝ Ադրբեջանում, ադրբեջանական գյուղերի 25 տուն՝ Հայաստանում. Radar Armenia
Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների` սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյ...
Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին․ MediaHub
Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։ Այդ մասին Medi...
Սահմանային կետում այս պահին շարժ կա․ ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ
Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS,am-ին հայտնեց Երասխ գյուղի վար...
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են
«Անորոշության մեջ ենք, մեզ ոչինչ չեն ասում, երևի էլի ձեզանից ենք իմանալու, դուք կիմանաք կգրեք ու մենք կկարդանք՝ այն չարա...