Թրամփի ինքնաթիռը բախվել է մեկ այլ ինքնաթիռի
Ֆլորիդայի օդանավակայանում բախում է տեղի ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասնավոր Boeing 757-ի և մեկ այլ ինքնաթիռի միջև: Այս մասին գրում Է Reuters-ը՝ վկայակոչելով միջադեպին ծանոթ աղբյուրին։
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հայտնի չէ նաև, թե արդյոք վթարի պահին Թրամփը եղել է ինքնաթիռում:
Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության տվյալներով՝ մայիսի 12-ին վայրէջքից հետո Boeing-ը թեւով հարվածել է կայանված կորպորատիվ ինքնաթիռին։ Վթարի պահին երկրորդ օդանավում ոչ ոք չի եղել, պարզաբանել են FAA-ից։ Գերատեսչությունը հետաքննություն է սկսել։
FAA-ի հայտարարության մեջ չի նշվում, թե ում է պատկանում մասնավոր ինքնաթիռը: Թրամփի նախընտրական շտաբը չի պատասխանել Reuters-ի հարցմանը։ Գործակալությունը նշում է, որ մայիսի 11-ին քաղաքական գործիչը հանրահավաք է անցկացրել Ուայլդվուդում (Նյու Ջերսի նահանգ):
Թրամփը 2010 թվականին 100 մլն դոլարով Boeing 757 է գնել, գրում Է Reuters-ը։ Ինքնաթիռը ներսից փոխվել է. այն ունի երկու հյուրասենյակ, երեք լոգարան, ճաշասենյակ և հանդիպումների սենյակներ: Արդյունքում օդանավի տարողունակությունը 239-ից նվազել է մինչեւ 43 ուղեւոր: The Telegraph-ը գրել է, որ հանրանավը հագեցած է շարժիչներով, որոնք Թրամփի պատվերով մշակվել են Rolls-Royce ընկերության կողմից:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել մեքենայի ուղևորներին. հնչել են կրակոցներ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։15-ի...
Երևան-Երասխ ճանապարհին «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում
Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։Ժամը 13։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Վ․ Բ...
Քանի կամուրջ է փլվել Դեբեդի վարարման հետևանքով․ նախարարը մանրամասներ է ներկայացնում
Դեբեդի վարարման հետևանքով փլվել է 17 կամուրջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։...
Վթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին․ վարորդը եղել է խմած, մեքենա վարելու իրավունք չի ունեցել․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապա...