ՆԳՆ ղեկավարությանը հորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները. Հայաստանի ժուռնալիստների միություն
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը․
«ՆԳՆ ղեկավարությանը հորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները, իսկ քննչական կոմիտեին՝ վերջ տալ երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային: Լրագրողը ցանկացած իրավիճակում պետք է կատարի իր աշխատանքը, իսկ ոստիկանությունը պետք է ապահովի լրագրողի մասնագիտական գործունեության անխափան իրականացումը՝ առանց սահմանափակելու այն, առավել ևս՝ առանց լրագրողի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու
Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև խստագույնս դատապարտում է ատելության խոսքի բոլոր տեսակի դրսևորումները՝ երկու կողմերին կոչ անելով զերծ մնալ սոցիալական ցանցերում և իրենց ելույթներում դրսևորվող դատապարտելի այդ խոսույթից, թիրախավորումներից»,– ընդգծել են ՀԺՄ–ից:
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության ծառայողների գործողությունների ժամանակ լրատվամիջոցի երկու ներկայացուցիչ է տուժել։ Մասնավորապես, ABC media լրատվականի օպերատորին կարմիր բերետավորը հրել է նկարահանման ժամանակ, նա ընկել է աստիճանների վրա, ոստիկանների հրմշտոցի պատճառով մեկ այլ վայրում գիտակցությունը կորցրել է 24news լրատվականի լրագրող Մերի Մանուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակը. Հայկ Կոստանյան
Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է․ քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստե...
Կիրանցից 31 քաղաքացի տարվել է Տավուշի ոստիկանության տարածքային բաժին. Sputnik
31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին, Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայություն...
Առկա է հասարակական պահանջ, որ Եկեղեցին իշխանության լծակները վերցնի իր ձեռքը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Շարժմանը Եկեղեցին իր ամբողջ ուժով ներկա չէ, կարիք էլ չկա, բայց սատարում է, սա Եկեղեցուց դուրս շարժում է, որը գլխավորում...
«ՀայաՔվե»–ն հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՀ դատախազություն
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած`...