Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում եմ աչքերս այդպես փակել աշխարհում, որ Ոսկեպարով պիտի վերադառնանք Արցախ. Բագրատ Սրբազան

Gohar Vardanyan

Մեր տղերքը արյունով ու արցունքով տարիներով համառ կերպով իրենց կյանքով գրել են մեզ ու պաշտպանել, կռվել են չարիքի դեմ, պաշտպանել մեզ։ Մենք ո՞վ ենք, որ չլինենք նրանց հետևորդները և չնույնանանք նրանց հետ։ Ես իմ ամբողջ անցած հոգևոր ծառայության 30 տարիները դրել եմ զոհաղեղանին և չեմ խաբելու ձեզ, ժողովուրդ ջան։ Այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը:


«Փոխավստահությամբ, համբերությամբ ընթանալու ենք։ Մեր Տերն ասում է՝ ով համբերություն ունեցավ՝ կյանք կունենա։ Խառնվել են իրար, իրենց ներսը տակն ու վրա է, հավատացեք՝ մեկ մարդու պաշտպանելու համար։


Մեր խնդիրը ՔՊ–ի հետ չէ, մեղք գործածների հետ չէ, մենք պետք է բոլորին հնարավորություն տանք արդարանալու, որպեսզի հաշտություն գոյանա։ Մեր խնդիրը մեկ մարդու հետ է, ով ստի գործարանն ու գործիքն է և նա պետք է հեռանա խաղաղ ու անցնցում, ինչպես որ ստանձնել է՝ պետական գործչի գիտակցությամբ»,– ասել է նա։


«Իմ հավատքն ու համոզումն է, ուզում եմ աչքերս այդպես փակել աշխարհում, որ Ոսկեպարով պիտի վերադառնանք Արցախ»,– հավելել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250