Մեկ ոսկի, չորս արծաթ, չորս բրոնզ. Սամբոյի ԵԱ
Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում:
Ներսիսյանը եզրափակչում 11:00 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ, 64 կգ քաշային Նարեկ Դալլաքյանը, 98 կգ քաշային Արսեն Խանջյանը, ինչպես նաև մարտական սամբոյի 98 կգ քաշային Արման Ավանեսյանը և 54 կգ քաշային Արփինե Մնացականյանն արծաթե մեդալներ են նվաճել ու արժանացել փոխչեմպիոնի կոչմանը:
58 կգ քաշային Կարեն Սարգսյանը, 59 կգ քաշային Սրբուհի Հովակիմյանը, ինչպես նաև մարտական սամբոյի 71 կգ քաշային Մհեր Մերջանյանն ու 88 կգ քաշային Ավետիք Պողոսյանն արժանացել են բրոնզե մեդալներին ու կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Նովի Սադ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնության նախօրեին տեղի է ունեցել մարզաձևի Եվրոպայի ֆեդերացիայի գործկոմի նիստը, որի շրջանակում անցկացվել են գործկոմի նոր կազմի և ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրությունները։
Արդյունքում, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնում:
Նմանատիպ հոդվածներ
Մբապեն հայտարարել է ՊՍԺ- ից հեռանալու մասին
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակ...
Արարատ-Արմենիան առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր
«Արարատ-Արմենիան» իր պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Հայաստանի գավաթակիր՝ 2023/24 խաղարկության եզրափակչում հետխաղյա...
Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվել է Իսպանիայի չեմպիոն
Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության ավարտից 4 տուրց առաջ նվաճել է Լա Լիգայի չեմպիոնությունը: Սա հնարավոր է եղել այն բա...
Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Եղիշե Մոսեսյանը (68 կգ) մինչև 15 տարեկան երիտասարդների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։ Այս մասին գրում է...