Ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական որևէ դրսևորում պետք է բացառվի Հայաստանում. ՀՀ ՄԻՊ
ՄԻՊ գրասենյակից հայտարարություն են տարածել․
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները վկայում են, որ վերջին ժամանակահատվածում հատկապես մեծ տարածում է ստացել էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը։ Ընդ որում՝ մի շարք դեպքերում կոնկրետ էթնիկ կամ ազգային պատկանելությունն օգտագործվում է որպես վիրավորանք։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ նման խոսքի կիրառումն անթույլատրելի է։ Պետությունը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի բացառման ուղղությամբ։ Հանրային ու քաղաքական գործիչներն իրենց հերթին պետք է բացառեն նման խոսքի կիրառումը, իսկ զանգվածային լրատվության միջոցները՝ վերջինիս տարածումը։
Պաշտպանն ընդգծում է նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ անհրաժեշտ և բավարար քայլեր ձեռնարկելու կարևորությունը, ինչին անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թ. տարեկան հաղորդման շրջանակներում։ Ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական որևէ դրսևորում պետք է բացառվի Հայաստանի Հանրապետությունում։
Հայաստանում տարածված էթնիկ և ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքին անդրադարձ է կատարել նաև Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը՝ արձանագրելով դրա բացառման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ ընդգծելով կրթության միջոցով հասարակությունում բազմազանության նկատմամբ հարգանքի արմատավորման, ինչպես նաև ցանկացած անձի կամ անձանց խմբի նկատմամբ էթնիկ կամ ազգային ծագման հիմքով խտրականության կանխարգելման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցից 31 քաղաքացի տարվել է Տավուշի ոստիկանության տարածքային բաժին. Sputnik
31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին, Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայություն...
Քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակը. Հայկ Կոստանյան
Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է․ քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստե...
Սրբազանին ոչինչ չի խանգարում, որ դառնա վարչապետ. Գևորգ Գրիգորյան
Սրբազանին ոչինչ չի խանգարում, որ ինքը դառնա վարչապետ: Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասա...
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով առաջադրվել է վերջնական մեղադրանք. «Ժողովուրդ»
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված հերթական գործերից մեկով վերջնական մեղադրանք է առաջադ...