Սրբազանին ոչինչ չի խանգարում, որ դառնա վարչապետ. Գևորգ Գրիգորյան
Սրբազանին ոչինչ չի խանգարում, որ ինքը դառնա վարչապետ: Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Գևորգ Գրիգորյանը։
«Ուրիշ ուժ չկա, որ Հայաստանում փորձի իրավիճակ փոխել։ Եկեղեցին է, եթե դա էլ չլինի, ուրեմն ամեն ինչ վերջացած է։ Եթե մարդիկ այստեղ շատ են, ավելի շատ պետք է լինեն ու ինձ թվում է, որ կհաջողի։ Այսօր ուսանողները շատ ուժեղ հուսադրեցին։ Ես միայն Բագրատ Սրբազանին եմ որպես առաջնորդ տեսնում։ Սրբազանին ոչինչ չի խանգարում, որ ինքը դառնա վարչապետ։ Մեզ հոգևոր առաջնորդ է պետք, որովհետև սա հոգու սովի արդյունք է»,- ասել է դերասանը։
Իր խոսքով՝ սա քաղաքական հարց չէ, սա մեր լինելու և չլինելու հարցն է, մեր հայրենիք ունենալու և չունենալու հարցն է։
«Թող՝ ոչ մեկ չկանգնի ու չասի, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։ Եթե բոլորը լինեն միասին, այժմյան վարչապետը մի մարդ է, որը ոչինչ չի կարող անել, բոլորիցս է կախված։ Վարչապետի թիմից կախված է միայն այն՝ իրենք մինչև վերջ խայտառակ կլինեն թե խելքի կգան վերջին պահին»,- շեշտեց Գևորգ Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցից 31 քաղաքացի տարվել է Տավուշի ոստիկանության տարածքային բաժին. Sputnik
31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին, Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայություն...
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով առաջադրվել է վերջնական մեղադրանք. «Ժողովուրդ»
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված հերթական գործերից մեկով վերջնական մեղադրանք է առաջադ...
Քայլարշավ Լոս Անջելեսում՝ ի պաշտպանություն Հայաստանի
Լոս Անջելեսում գործող 13 հայկական կազմակերպություններ միավորվել , եվ բողոքի ցույցի միջոցով իրենց մտահոգոթյուններն են արտ...
Ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական որևէ դրսևորում պետք է բացառվի Հայաստանում. ՀՀ ՄԻՊ
ՄԻՊ գրասենյակից հայտարարություն են տարածել․ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների և սոցիալակա...