ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է միջուկային զենքի կիրառման վերաբերյալ զորավարժությունները
Ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման փորձարկման առաջիկա զորավարժությունները պետք է դիտարկել արևմտյան պաշտոնյաների վերջին ռազմատենչ հայտարարությունների և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների համատեքստում, հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով միջուկային վարժանքները, որոնք նախատեսվում է անցկացնել երկրում։
«Ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման հմտությունները զարգացնելու ռուսական առաջիկա զորավարժությունների կապակցությամբ մենք նշում ենք, որ այս իրադարձությունը պետք է դիտարկել արևմտյան պաշտոնյաների վերջին ռազմատենչ հայտարարությունների և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների կտրուկ ապակայունացնող գործողությունների համատեքստում, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնության վրա ուժային ճնշում գործադրելուն և մեր երկրի անվտանգությանը հավելյալ սպառնալիքներ ստեղծելուն՝ կապված Ուկրաինայում և նրա շրջակայքում հակամարտության հետ»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Մեդվեդևը սպառնացել է միջուկային հարվածով
Ռուսաստանը Ուկրաինա արեւմտյան զորքեր ուղարկելուն կպատասխանի Վաշինգտոնին, Փարիզին եւ Լոնդոնին հասցվելիք միջուկային հարված...
ԱՄՆ-ն` ՌԴ-ի միջուկային զորավարժությունների մասին
Միացյալ Նահանգները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրած միջուկային զորավարժությունները սպառնալիք չի համարում, ճեպազրույ...
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել
Երեքշաբթի օրը հրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի սահմանա...
Պուտինը նշել է, թե միջուկային զորավարժությունների 2-րդ փուլում, որ երկիրը կմիանա
Բելառուսը Ռուսաստանին կմիանա ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման փորձարկման զորավարժությունների երկրորդ փուլում, հ...