Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել
Երեքշաբթի օրը հրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից։
«Պետական սահմանի Ղրղզստան-Տաջիկական հատվածում հրազենի գործադրման հետ կապված միջադեպ է տեղի ունեցել»,- ասել է մամուլի կենտրոնի ներկայացուցիչը։
Նրա խոսքով, կեսօրին Ղրղզստանի սահմանապահ պարեկը նկատել է Տաջիկստանի քաղաքացիների՝ հովիվների, որոնք Ղրղզստանի տարածքում՝ պետական սահմանից 250-300 մետր հեռավորության վրա, անասուն են արածեցնում: Տաջիկստանի քաղաքացիները անտեսել են Ղրղզստանի տարածքը լքելու սահմանապահների պահանջը, ավելին, նրանք սկսել են քարեր նետել զինվորականների ուղղությամբ:
Իրավիճակի սրումը կանխելու համար Ղրղզստանի Հանրապետության սահմանապահները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ, որից հետո հովիվները փախել են Տաջիկստանի տարածք։
«Ղրղզստանի Հանրապետության սահմանապահների շրջանում տուժածներ չկան, ըստ չհաստատված տեղեկությունների, Տաջիկստանի քաղաքացիներից մեկը վիրավորվել է ոտքից, սակայն, թե ինչ հանգամանքներում, երբ և որտեղ է վիրավորվել, հայտնի չէ. Տաջիկստանի հարկադիր կատարողները տրամադրել են միայն լուսանկար»,- հայտնել են մամուլի կենտրոնից:
Ինչպես պարզաբանել են սահմանապահ վարչությունից, առաջիկայում սպասվում է կողմերի սահմանապահ ներկայացուցիչների հանդիպում։ Ներկայումս իրավիճակը սահմանին կայուն է:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է միջուկային զենքի կիրառման վերաբերյալ զորավարժությունները
Ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման փորձարկման առաջիկա զորավարժությունները պետք է դիտարկել արևմտյան պաշտոնյաների վ...
ԱՄՆ-ն` ՌԴ-ի միջուկային զորավարժությունների մասին
Միացյալ Նահանգները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրած միջուկային զորավարժությունները սպառնալիք չի համարում, ճեպազրույ...
Մեդվեդևը սպառնացել է միջուկային հարվածով
Ռուսաստանը Ուկրաինա արեւմտյան զորքեր ուղարկելուն կպատասխանի Վաշինգտոնին, Փարիզին եւ Լոնդոնին հասցվելիք միջուկային հարված...
Պուտինը նշել է, թե միջուկային զորավարժությունների 2-րդ փուլում, որ երկիրը կմիանա
Բելառուսը Ռուսաստանին կմիանա ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման փորձարկման զորավարժությունների երկրորդ փուլում, հ...